Եմենում կառավարական ուժերի և նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հակառակորդների միջև տեղի ունեցած կռիվներում զոհվել է 18, վիրավորվել 30 մարդ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մարտերն ընթացել են երկրի մայրաքաղաք Սանայում և հարավ-արևմուտքում ընկած Թաիզ քաղաքում: Կողմերն օգտագործել են հրացաններ և ականանետներ:
2011 թ. հունվարից Եմենում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր` երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի պահանջով:








































