Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Իրավիճակ, երբ հարաբերությունները պարզում են ոչ թե Երևանն ու Բաքուն, այլ` միջնորդ երկրները»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը

– Պարոն Վլասով, տարածաշրջան այցելեց Ֆրանսիայի նախագահը: Ձեր կարծիքով` ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ նրա ջանքերը կարո՞ղ են արդյունքներ տալ, և` ՄԱԿ-ի ամբիոնից Սարկոզիի հնչեցրած հակամարտությունների կարգավորման «նոր մոդելը» կարո՞ղ է կյանքի կոչվել:

– Նախ, մինչև այդ այցը արդեն իսկ կային կանխատեսումներ, որ Ֆրանսիան ակտիվանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այդ իսկ պատճառով Սարկոզիի նախաձեռնությունը սենսացիա չի կարելի համարել: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կազանյան հանդիպումից հետո դադար սկսվեց բանակցային գործընթացում, և ԵՄ անհաջող միջնորդությունը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում` Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, վկայեց այն մասին, որ իրավիճակը փակուղի է մտել և պետք է նոր բան մտածել, որպեսզի կարգավորման գործընթացը դուրս բերվի սառեցված վիճակից: Բացի Սարկոզիի հայտարարությունից, եղան նաև Միացյալ Նահանգներից որոշ գնահատականներ: Սարկոզիի այցը և նրա նախաձեռնությունը, որի մասին նա խոսեց, երկակի տպավորություն են թողնում. համոզվածություն չկա, որ Ֆրանսիան ինչ-որ նոր ծրագիր ունի` բացի գոյություն ունեցող Մադրիդյան առաջարկներից, որոնք կարող են կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովել: Ֆրանսիան ազդեցության ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական լծակներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի նկատմամբ, որոնց միջոցով հնարավոր լիներ իրավիճակը մեռյալ կետից շարժել: Իսկ եթե համարենք, որ Սարկոզին կարծում է, որ դա հնարավոր է Միացյալ Նահանգների հետ միասին, ապա այդ դեպքում դա Ռուսաստանի համար լուրջ անհանգստության պատճառ կհանդիսանա, որովհետև առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ խաղաղ կարգավորման որևէ տարբերակի համաձայնեցումը: Եվ ահա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հարաբերությունները պարզում են ոչ թե Երևանն ու Բաքուն, այլ միջնորդ պետությունները, որոնք պետք է հսկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ միմյանց քայլերը: Այնպես որ` Սարկոզիի նախաձեռնությունները ես կանվանեի ուշագրավ, բայց ոչ իրատեսական` Ֆրանսիայի որպես թույլ մոդերատոր լինելու հանգամանքով պայմանավորված:

– Օրերս Независимая газета-ն գրեց, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ… Այս մասին հայտնել էին ադրբեջանական աղբյուրները՝ ընդգծելով, որ այդպիսի առաջարկ արվել է ոչ վաղ անցյալում Սարկոզիի կատարած տարածաշրջանային այցի ժամանակ… Դեպքերի նման ընթացքը որքանո՞վ եք իրատեսական համարում:

– Նման տարբերակը սկզբունքորեն հնարավոր է, բայց դա կնշանակի, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պետք է կողմնորոշվեն, թե բանակցությունները որ կետից պետք է շարունակվեն, այսինքն` առաջարկությունների փաթեթը մնում է մի կողմում և բանակցությունների սեղանին են դրվում նոր առաջարկներ, որոնց կողմերը ծանոթ չեն, կամ էլ կողմերը վերադառնում են այն առաջարկներին, որոնք չընդունվեցին Կազանում: Առայժմ հայտնի չէ բանակցությունների համար նախատեսված դաշտը` նոր ձևաչափի համար, քանի որ միջնորդները խոսում են երեք սկզբունքների մասին` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, ինչպես նաև արդեն կարգավորման հայտնի դրույթների մասին: Այսինքն` ի՞նչ առաջարկներ են լինելու բանակցությունների սեղանին նոր ձևաչափի դեպքում` Սարկոզիի մասնակցությամբ… Քանի դեռ այս հարցը պարզ չէ, չի կարելի ասել` կողմերը համաձայնե՞լ են ֆրանսիական միջնորդությանը, թե՞ սա ընդամենը միջնորդների կողմից ժամանակ ձգելու միջոց է, և իրականում բանակցային գործընթացում ոչինչ էլ չի փոխվելու:

– Մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` նշելով. «Կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»… Նրա հայտարարությունն, իհարկե, կարելի է համարել մեսիջ՝ ուղղված Ադրբեջանին, բայց մյուս կողմից՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ արդյո՞ք չի փորձում իրավիճակի միակ տերը լինելու մասին ազդարարել: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ նախարարի այս բաց հայտարարությունը:

– Ես կարծում եմ, որ սա ուղերձ էր ոչ թե ուղղված Ադրբեջանին ու Հայաստանին, այլ` այն ոչ տարածաշրջանային ուժերին, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն ղարաբաղյան խնդրին, այլ առհասարակ Հարավային Կովկասի մյուս հակամարտություններին, մասնավորապես` Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին, պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընտրվել է որպես մի ցուցադրական մեսիջ, ըստ որի` Ռուսաստանը մտադիր չէ որևէ դեպքում հրաժարվել Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունների կարգավորման գործընթացում գլխավոր մոդերատորի իր դերից, և առանց ՌԴ-ի իրավիճակի փոփոխություն անհնար է պատկերացնել: Անձամբ ես այդ մեսիջը այդպես եմ ընկալել:

– Իսկ Լավրովի նշյալ հայտարարությունը չի՞ կարելի նաև այսպիսի մեսիջ համարել, որ` հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ևս ամեն ինչ կախված է լինելու Ռուսաստանից:

– Կարծում եմ, որ Լավրովը, որպես փորձառու դիվանագետ, երբեք չի էլ ձգտել շեշտադրումները միանշանակ ամրագրել, առհասարակ դիվանագետներին հատուկ է բարդ բանաձևեր ներկայացնել, ուստի ես կարծում եմ, որ այդ նախադասությունը կարելի է հասկանալ ինչպես որ հարմար է` որ Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ հակամարտությունը ռազմական ընթացք չստանա, այսինքն` դիվանագիտական ջանքերի միջոցով կողմերին բերել երկխոսության շարունակման` այն համոզմամբ, որ ԼՂ խնդրի կարգավորման ելքը կախված է դիվանագիտական ջանքերից: Խնդրի ռազմական լուծումը սկզբունքորեն դիտարկվում է, բայց դրա մասին մտածում են ամենավերջինը, կարծում եմ` Մոսկվան հույս ունի, որ կհաջողվի զերծ պահել սառեցված հակամարտությունը ավելի թեժացնելուց:

– Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը հայտարարել է, որ ԵՄ-ն իր արևելյան գործընկերներից ակնկալում է գործի դնել հնարավոր ամեն ջանք հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ` որպես ԵՄ ռազմավարական առաջնահերթություն: Վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաները բավական հաճախ են խոսում և կարևորում ԼՂ հակամարտության կարգավորումը: Դուք ի՞նչ ուղիներ եք տեսնում հակամարտության կարգավորման գործընթացներում և կոնկրետ ԵՄ-ն ի՞նչ դեր կարող է խաղալ այդ գործընթացում:

– Ես չեմ հավատում, որ ԵՄ-ն կարող է որևէ նոր սցենար, նոր կոնցեպտ առաջարկել կարգավորման ուղղությամբ: Որքան ես եմ տպավորություն ստացել եվրոպացի գործընկերների հետ շփումներից` ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը մի գործիք է ընդդեմ տարածաշրջանում ՌԴ ազդեցության: Օրինակ` Վրաստանի և Ադրբեջանի կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը, որին կոչ էին անում նաև միանալ Հայաստանին: Պարզ է, որ սա վրացական գաղափար է, որի հետևում կանգնած են որոշակի ուժեր ԵՄ-ում և Վաշինգտոնում: Սրանք իրական փորձեր են` ՌԴ-ին դուրս մղելու կարգավորման գործընթացներից: Այսինքն` ԵՄ ռազմավարության մեջ կարելի է նաև տեսնել կողմերին բացի հաշտության հասցնելու փորձերից, նաև որոշ աշխարհաքաղաքական հարցերի լուծում ապահովելու ջանքեր: Բայց նման մոտեցումներով չեմ կարծում, որ միջնորդական ջանքերն արդյունավետ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում