Friday, 05 06 2026
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները

Իրանական իշխանամետ կայքը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Parsine.com իշխանամետ կայքում հրապարակվել է «Գոյություն ունեն 10 երկիր, որոնց գոյության մասին դուք չգիտեք» խորագրով հոդվածը։ Իրանական կայքն այդ երկրների թվում ընդգրկել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։

Հոդվածում նշված է. «Աշխարհի մի շարք երկրներ այնքան փոքր են, որ նրանց գոյության մասին դուք, ամենայն հավանականությամբ, չեք էլ լսել։ Այդ երկրների բնակչությունը նույնպես մեծ չէ։ Հենց այդ պատճառով էլ դուք տեղյակ չեք նրանց գոյության մասին, մինչդեռ նրանք գոյություն ունեն։
Այստեղ մենք ձեզ կներկայացնենք 10 այդպիսի ոչ մեծ երկրներ»։

Իրանական կայքն այդ երկրների թվարկումը սկսում է հենց ԼՂՀ-ից՝ ներկայացնելով նրա դրոշն ու գերբը, տվյալներ նրա տարածքի, բնակչության ու մայրաքաղաք Ստեփանակերտի մասին։ Հոդվածի ղարաբաղյան մասում նաև նշված է հետևյալը. «Լեռնային Ղարաբաղը հանրապետություն է, որն ընկած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ու չի պատկանում այս երկրներից և ոչ մեկին։ Բնակչության 95 տոկոսը կազմում են հայերը, իսկ մնացած մասը՝ հույներն ու քրդերը»։

Իրանական իշխանամետ կայքի այս հրապարակումն արդեն իսկ բացասական արձագանքի է արժանացել Ադրբեջանում։ Բաքվեցի հայտնի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ դրանով պաշտոնական Թեհրանը փորձում է հայերին համոզել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության հարցում, ինչպես նաև նրանում, որ Իրանը կարող է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դառնալ ավելի արդյունավետ միջնորդ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմամբ պետք է զբաղվեն հենց տարածաշրջանային, ոչ թե այլ երկրները, քանի որ տարածաշրջանային երկրներն առավել ծանոթ են տարածաշրջանի իրողություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում