Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված Պաշտպանական արդյունաբերության ֆորումում իր ելույթում ներկայացրել է Ուկրաինայի հաջողությունները Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտում։ Նա կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերը խոցում են Shahed անօդաչու թռչող սարքերի ավելի քան 90%-ը, ինչն աշխարհում լավագույն արդյունքն է։

«Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նման պաշտպանական կարողություններ ունեցող երկիրը պետք է լինի դաշինքից դուրս», – նշել է Զելենսկին՝ դիմելով լսարանին, որի կազմում էին նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ միասին ապագայի դաշինք է։

Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի վրա հեռահար հարվածներին, որոնք հասել են մինչև Օմսկ։ Նրա խոսքով՝ Սիբիրում նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը բացառություն չէր, այլ իրականություն։ Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանում չի մնացել ոչ մի խոշոր նավթավերամշակման գործարան, որը չի ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։

Նա հիշատակել է նաև անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիրը (Drone deal), որի համաձայն Ուկրաինայի գործընկերները`ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը և Պարսից ծոցի երկրները, կարող են ստանալ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Միևնույն ժամանակ Զելենսկին շեշտել է, որ Ռուսաստանը դեռևս ունի մեկ կարևոր առավելություն՝ բալիստիկան։

«Մինչ այս պատերազմը շարունակվում է, խնդրում եմ, որ օգնեք մեզ ՀՕՊ հրթիռներով։ Դա է մեր առաջնահերթությունը։ Մնացածը մենք կարող ենք ինքնուրույն անել», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է կառուցի ուժեղ պաշտպանություն ռուսական հրթիռներից, Եվրոպան կարիք ունի իր սեփական ՀՕՊ համակարգերի, որոնք կարող են զանգվածաբար արտադրվել և պաշտպանել ռուսական հարվածներից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում