Thursday, 23 07 2026
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վրաստանը Անակլիա նավահանգստի ծրագրից Չինաստանին «զեղչել» է, TRIPP-ը Սև ծովի վրացական նավահանգիստներին կկապվի՞

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը Անակլիայի նավահանգստի զարգացման մոդելը փոխել է։ Այն կկառուցվի այսպես կոչված «Landlord» սկզբունքով, ինչը նշանակում է, որ կառավարությունը կհանդիսանա նավահանգստի հարյուր տոկոսանոց սեփականատերը, իր միջոցներով կստեղծի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ «նավակառանները և թերմինալները վարձակալությամբ կտրամադրի մի քանի ընկերությունների»։

Այս տեղեկությունը փոխանցելով՝ saqinform-ը իր կողմից հավելել է, որ այդպիսով «նախագծից դուրս է մնացել նաև չինական « CCCC» ընկերությունը, որը 2024 թվականին ճանաչվել է միջազգային մրցույթի հաղթող»։ Ըստ երևույթին, «նավահանգստի զարգացման մոդելի փոփոխության» բուն նշանակությունը կայանում է հենց դրանում, որպեսզի Սեւ ծովի այդ կարեւորագույն նավահանգստի վերահսկողությունը չանցնի Չինաստանին։

Դիտարժան է, որ Անակլիա նավահանգստի «զարգացման մոդելի փոփոխությունը» հաջորդել է ԱՄՆ պետական դեպարտամենտի պատվիրակության Վրաստան այցին, որ տևել է մի քանի օր։ Ի տարբերություն Եվրամիության, Միացյալ Նահանգները, թեև ոչ ուղղակի, բայց սկզբունքորեն ճանաչում է «Վրացական երազանքի» կառավարության լեգիտիմությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիր չի հարուցում։

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, երևում է, Վրաստանում ամենասկզբունքային փոփոխության է հասել։ Կարելի է ենթադրել, որ Անակլիա նավահանգստի ամբողջական ենթակառուցվածքների համար Վրաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կստանա Միացյալ Նահանգներից։ Ի՞նչ ընկերություններ կիրականացնեն բեռնափոծադրումները, վաղ է կանխատեսել։

Շատ էական է, որ Վրաստանի կառավարությունը փաստացի Անակլիայի ծրագրից Չինաստանին «զեղչել» է։ Դա նշանակում է, որ կարևորագույն նշանակության տրանսպորտային այդ հանգույցի ոչ ուղղակի վերահսկողությանը չի ներգրավվի նաև Ռուսաստանը։ Հնարավոր է, որ Չինաստանը վերանայի իր լոգիստիկ քաղաքականությունը, բայց Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի աննախադեպ ակտիվ շփումները վկայում են, որ նրանք Վրաստանի նավահանգիստներով Եվրոպային կապվելու շահառուներ են։

Ըստ երևույթին, Անակլիային «տիրանալուց հետո» Միացյալ Նահանգները կաշխատեն TRIPP երթուղին նաև Սև ծովի վրացական նավահանգիստներին կապելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում