Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Աղդամի շրջանի Օթա Գերբենդ գյուղում մեկնարկել են պաշտպանական պատի կառուցման աշխատանքները։ Պատն այստեղ ունենալու է 700 մետր երկարություն։ Պատի կառուցման նպատակը հակառակորդի արձակած գնդակներից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելն է։
Նշվում է, որ 7 ամիս առաջ այստեղ սպանվել էր 8-ամյա Ֆարիզ Բադալովը։ Աղդամից բացի, այդպիսի պատեր պետք է կառուցվեն նաև հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածներում։
Ընդհանուր առմամբ, 3 մետրանոց պաշտպանական այդ պատն ունենալու է 2700 մետր երկարություն։








































