Saturday, 04 07 2026
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

ԼՂ հարցում Հայաստանի բոլոր իշխանությունները առաջնորդվել են «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ

Իսկ ո՞ւր էիր դու 1998-ին և 2017-ին, երբ խաղաղության, Ղարաբաղի ապագայի ու հազարավոր կյանքերի փրկության հարց պետք է լուծվեր։ Դու դավադրաբար թիկունքից հարվածում էիր այդ խաղաղությանն ու մարդկային կյանքերին։ Այս գրառումը ՀԱԿ գործադիր քարտուղարը կատարել է սույն թվականի մայիսի 18-ին։ Հարցադրումը հասցեագրված է․․․ Նիկոլ Փաշինյանին։

1998 թ․-ին ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա պաշտոնական կենսագրականից իմանում ենք, որ այդ տարի հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թվականին «քաղաքական պատճառներով փակվել» է։ Այսինքն, իր ոչ քաղաքական, բացառապես հանրային-լրագրողական կարգավիճակի բերումով Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում 1998թ․-ին չէր կարող «դավադրաբար թիկունքից հարվածել խաղաղությանն ու մարդկային կյանքերին»։

Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը Հայաստանի և ԼՂՀ բարձրագույն ղեկավարության կողմից քննարկվել է 1998թ․ հունվարի 7-8-ին։ Քննարկումները ամփոփել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ելույթը հրապարակված է։ Տեր-Պետրոսյանը գիտնականի բարեխղճությամբ ներկայացրել է բոլոր «դեմ» արտահայտված պաշտոնյաների «հակասափաստարկները»։ Այդ անձանց շարքում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չկա։

Տեր-Պետրոսյանին հակադարձել են Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Վարդան Օսկանյանը։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի այդ քննարկումների, դրանց նախորդած «խորհրդատվությունների» և «դավադրության» հետ։

Կամ ո՞րն է Փաշինյանի մեղքը, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տե-Պետրոսյանի 2017թ․ նախընտրական «Հաշտություն, խաղաղություն, բարիդրացիություն» կարգախոսը իշխող ՀՀԿ-ի և Դաշնակցության կողմից ծաղրանքով անվանվել է «քիրվայություն»։ Փաշինյանը իր քարոզչություն էր տանում, ՀԱԿ-ը՝ իր։ Քաղաքականության մեջ, ինչպես ասված է, «մշտական բարեկամներ և թշնամիներ չկան, կան մշտական շահեր»։ Եթե այդպես չլիներ, ՀՀՇ վարչության անդամ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չէր հակադրվի։

Եթե ՀԱԿ-ը 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեր նվազագույն շեմը և Ազգային ժողովում խմբակցություն ձևավորեր, գուցե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները այլ ընթացք ունենային, բայց եղել է այն, ինչ եղել է, և Նիկոլ Փաշինյանը դրա համար պատասխանատու չէ կամ ավելի պատասխանատու չէ, քան՝ Սերժ Սարգսյանը և խորհրդարան անցած մյուս ուժերի՝ ՀՅԴ և ԲՀԿ առաջնորդները։

Ի վերջո, ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի բոլոր իշխանություններն են առաջնորդվել «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ։ Եթե այդպես չլիներ, նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ կաներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ուղերձով կդիմեր Հայաստանի ժողովրդին և ԼՂ բնակչությանը և կգնար խնդրի «ճակատային լուծման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում