Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։
Մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի լեգենդար երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ.
- Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան): Նշենք, որ տարին հոբելյանական է նաև այս կոլեկտիվի համար. անսամբլը նույնպես հիմնադրվել է 1926 թվականին:
- Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյան):
- «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան):
- «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):
Համերգների ժամանակացույց
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլ
- Հունիսի 2, 2026թ. — Լոռու մարզ, Սպիտակ համայնքի մշակույթի պալատ
- Հունիսի 9, 2026թ. — Լոռու մարզ, Ստեփանավան համայնքի մշակույթի պալատ
Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ
- Հունիսի 13, 2026թ. — Սյունիքի մարզ, Մեղրի համայնքի մշակույթի տուն
- Հունիսի 14, 2026թ. — Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի մշակույթի կենտրոն
Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ
- Հունիսի 19, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդ համայնքի մշակույթի տուն
- Հունիսի 20, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնքի մշակույթի պալատ
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ
- Հունիսի 26, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդավան համայնքի գեղագիտական կենտրոն
- Հունիսի 27, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի մշակույթի տուն









































