Իրանում մոտ 138 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդել է իրանական SNN հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դրանց թվում են ավելի քան 113 հազար բնակելի շենք, մոտ 23,5 հազար առևտրային շենք, 300-ից ավելի բժշկական հաստատություն, 32 համալսարան և 993 կրթական հաստատություն։







































