Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Քառասունչորսօրյա պատերազմում հայկական զորքերը «Գերասիմո՞վն է կառավարել»

Ռուսաստանցի մեդիափորձագետ Արամ Գաբրելյանովը երկու օր առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակայնացրել, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում երկու անգամ Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Ըստ Գաբրելյանովի, երբ ինքը հետաքրքրվել է, թե «ո՞ւր է «Իսկանդերը», որտե՞ղ է Գրիգորի Խաչատուրովը», ինչո՞ւ նա «ուղղակի չի դիմում Գերասիմովին (ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին), Օնիկ Գասպարյանը պատասխանել է, որ Փաշինյանը «պաշտոնից ազատելու և ձերբակալելու սպառնալիքով արգելել է ռուսների հետ շփվել»:

Անհեթեթութունը, թե այդ դեպքում Օնիկ Գասպարյանը ինչպե՞ս և ինչո՞ւ էր պատերազմի թեժ օրերին երկու անգամ Մոսկվա այցելել, թողնենք մի կողմ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, երևի, Գաբրելյանովի գրառումը և դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների շահարկումները նկատի ունենալով, արձագանքել է և Ազգային ժողովում փակ քննարկումներ կազմակերպելու, իրականության հետ առերեսվելու առաջարկություն է արել:

Հետեւել է Արամ Գաբրելյանովի ֆեյսբուքյան ևս մեկ գրառում: «Օնիկ Գասպարյան, բոլոր քայլերը արձանագրված են: Եկեք չթաքնվենք թվացյալ գաղտնիությամբ: Ոչ թե հեքիաթներ պատմեք, այլ ասա՝ ինչ ինձ ես ասել. «Գերասիմովը կհրամայի՝ զորքերը դուրս կբերեմ»: Գերասիմո՞վն էր քո պատիվը պաշտպանում»:

Եթե Արամ Գաբրելյանովը գոնե մեղսունակ անձնավորություն է, ապա նրա այս գրառումը պարզապես տեղեկատվական ռումբ է և փաստացի վկայում է, որ քառասունչորսօրյա պատերազմում հայկական զորքերը կառավարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը: Միայն այդ դեպքում Օնիկ Գասպարյանը կարող էր ասել, որ եթե Գերասիմովը հրամայի, ինքը զորքերը դուրս կբերի:

Կրկնենք. այս եզրակացությունը կառուցված է Արամ Գաբրելյանովի մեղսունակության կանխավարկածի վրա, ինչը հիմնավորվում է նաև Ազգային ժողովում փակ քննարկումներից նրա խիստ անհանգստությամբ: Ամենայն հավանականությամբ, Գաբրելյանովը ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմության մի հատվածին Օնիկ Գասպարյանի միջոցով թիրախավորելու խնդիր է փորձում լուծել, որ, ինչքանով հասկացվում է, ներգրվում է երկրորդ և երրորդ նախագահների քարոզչական թիմերի «փոխհրաձգության» համատեքստին:

Բայց տվյալ դեպքում ամենաէականը «Գերասիմովը կհրամայի, զորքերը դուրս կբերեմ»՝ Օնիկ Գասպարյանին վերագրվող խոսույթի խնդիրն է, որ բացահայտում է քառասունչորսօրյա պատերազմին Ռուսաստանի ուղղակի ներգրավվածությունը և ցրում «Պուտինը ցանկանում էր Հայաստանի համար նպաստավոր պայմաններով դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանը չհամաձայնեց» նարատիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում