Թուրքիայի ՆԳ նախարարության անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների կրթական հաստատություններում տեղի ունեցած զինված հարձակումների գործով լայնածավալ ձերբակալությունների մասին։ Իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում արդեն իսկ բերման է ենթարկվել 83 անձ։
Հարձակումներից հետո թուրքական հատուկ ծառայություններն ուժեղացրել են վերահսկողությունը նաև թվային հարթակներում։ Հաղորդվում է, որ սահմանափակվել է հանցագործությունների հետ առնչություն ունեցող 940 սոցիմեդիայի հաշիվների հասանելիությունը, ինչպես նաև փակվել է 93 «Telegram» խումբ, որոնք օգտագործվել են հնարավոր համակարգման կամ քարոզչության նպատակով։








































