Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Ռուսաստանը պատրաստ է լրացնել գործընկեր երկրների էներգապաշարների բացը. Լավրով

Մոսկվան կարող է լրացնել այն գործընկեր երկրների էներգապաշարների բացը, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով: Ինչպես  տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանն, անշուշտ, կարող է լրացնել այն ռեսուրսների բացը, որոնք առաջացել են Չինաստանում, նաև այլ երկրներում, որոնք շահագրգռված են մեզ հետ աշխատել իրավահավասար և փոխշահավետ հիմունքներով։ Եվ Ռուսաստանն այդ մասին քանիցս ասել է. նախագահն արծարծել է այս թեման, այդ թվում՝ կապված եվրոպական պետությունների, ի դեմս Եվրահանձնաժողովի պլանների հետ՝ ընդհանրապես խզել Ռուսաստանի հետ ցանկացած կապ էներգետիկայի ոլորտում, նկատի ունեմ մեր ածխաջրածինների մատակարարումները», – ասել է Լավրովը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մամուլի ասուլիսում։

Նախարարն ընդգծել է. «Մենք ՉԺՀ-ի հետ, փառք Աստծո, ունենք բոլոր հնարավորությունները` և՛ արդեն գործարկվող, և՛ ռեզերվային կարողություններ, և՛ պլանավորված հնարավորություններ այն բանի համար, որ կախված չլինենք նման (խմբ.՝ նկատի ունի Մերձավոր Արևելքի իրադրությունը) տեսակի ագրեսիվ արկածախնդրություններից, որոնք խաթարում են համաշխարհային տնտեսությունը, համաշխարհային էներգետիկան»։

Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները կայունացուցիչի դեր են խաղում համաշխարհային գործերում և ավելի ու ավելի մեծ նշանակություն ունեն «աշխարհի մեծ մասի» համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում