Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը ենթադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։

Ծրագիրը նպատակ ունի մանկավարժներին փոխանցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։

Այս տարվա ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից, որտեղ ապրիլի 13-18-ը կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ ուղղված մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների հմտությունների զարգացմանը։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026 թվականի ծրագիրը կընդգրկի նաև Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերն ու Երևանը։ Տեսական և գործնական դասընթացների իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունը կունենան հայաստանյան 6 առաջատար մասնագետներ և 3 փորձագետներ արտերկրից։ Շուրջ 20 ուսումնական հաստատությունների ավելի քան 180 մանկավարժներ ձեռք կբերեն ներառական դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։

Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն կտա մանկավարժներին ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև մասնագիտական քննարկումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում