Thursday, 23 07 2026
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Էրդողանը Նաթանյահուին «դեղին քարտ ցույց տվեց»

Ապրիլի 13-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գումարել է Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստ: Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը և ներկայացրել կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիկի մի քանի սկզբունքային դիտարկումները: Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ֆիդանը պետական «Անադոլու» գործակալթյանը ասել է, որ Իսրայելը «մտադիր է Թուրքիային հայտարարել թշնամի»:

Իշխող կուսակցության մամուլի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում հիմնականում կանգ է առել Իսրայելի կողմից «Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության գործընթացը սաբոտաժի ենթարկելու» ուղղությամբ իրականացվող քայլերի վրա: Նա «ապօրինի և միջազգային իրավունքին հակասող» է որակել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը և հայտարարել, որ «ձեռք բերված հրադադարի համաձայնությունը պետք է պահպանվի և ամրապնդվի, իսկ Իսլամաբադում սկսված բանակցությունները՝ շարունակվեն երկրորդ կամ նույնիսկ երրորդ փուլով»:

Ինչպես թուրքական աղբյուրները բազմիցս վկայել են, տարեսկզբից Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ջանքեր է գործադրել, որպեսզի կանխի Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը»: Թուրքիան Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ ներգրավված է Պակիստանի կողմից իրականացվող միջնորդությանը: «Անիրատեսական էր սպասել, թե այդքան բարդ հարցերի շուրջ կողմերը մեկ օրվա ընթացքում Իսլամաբադում վերջնական համաձայնության կգան»,- ասել է Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակը և հավելել, թե «դա չի նշանակում, որ դիվանագիտության հնարավորությունները սպառված» են:

Օմեր Չելիկի գնահատմամբ, «ցեղասպանական ցանցի (Իսրայելի կառավարության) նպատակն է անմարդաբնակ դարձնել Գազան, Լիբանանի հարավը՝ մինչև Լիթանի գետը, Հորդանանի արևմտայն ափը»: Նա հիշեցրել է ՄԱԿ-ին անցյալ տարի Էրդողանի կողմից արված հարցումը. «Ո՞րն է Իսրայելի տարածքը»,- և կոնկրետացրել, որ Իսրայելը «աշխարհի միակ պետությունն է, որ իր սահմանները չի հայտարարել»:

Ակնհայտ է, որ Թուրքիան Իսրայելին ներկայացնում է հարեւան երկրների դեմ տարածքային հավակնություններ ունենալու մեղադրանք և ակնարկում, որ միջազգային հանրությունը դրանց դեմ ոչինչ չի ձեռնարկում: «Թուրքիան, որպես պետություն և միասնական ազգ, այդ ցեղասպանական ցանցի ընդլայնումը կանխելու կամք և բոլոր հնարավորություններն ունի»: Փաստացի Էրդողանը Նաթանյահուին «դեղին քարտ է ցույց տվել» և զգուշացրել, որ Գազայում, Հորդանանի արեւմտյան ափին և Լիբանանի հարավում նրա «նվաճողական գործողությունները կարող են կասեցվել ուժով»:

Իսրայելա-թուրքական ռազմական դիմակայության հավանականությունը վերջին տարիներին դիտարկվել է բազմիցս, բայց փորձագիտական իշխող կարծիք կար, որ ԱՄՆ-ը «կկառավարի և կհաղթահարի լարվածությունը»: Իրանի դեմ պատերազմին ուղղակի մասնակցությամբ Միացյալ Նահանգները, թերևս, կորցրել է «հաշտարար դատավորի» հնարավորությունը, և ինքը, գուցե, ավելի աջակցության կարիք ունի, քան կարող է այլոց ցուցաբերել: Այս «խախուտ» իրավիճակում Էրդողանի նորօսմանական և Նաթանյահուի սիոնիստական հավակնությունները, իրոք, կարող են նոր պատերազմի առիթ հանդիսանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում