Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը Կիևում ««կկրկնի» Թեհրանի իսրայելա-ամերիկյան «ուսանելի փորձը»

Հաշվի առնելով, որ (իրանա-ամերիկյան) պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, որքանով մենք հասկանում ենք, կոնֆլիկտային պոտենցիալն, իհարկե (Մերձավոր Արևելքում) պահպանվում է: Մենք տեսնում ենք Իրանի առափնյակը շրջափակելու մասին Վաշինգտոնի որոշակի հայտարարությունները, բայց չենք կարող ասել, թե դրանից ինչ կստացվի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ամփոփել, որ «իրավիճակը կարգավորումից դեռևս հեռու է, մնում է հուսալ, որ այն ռազմական ակտիվ գործողությունների հուն չի վերադառնա»:

Սա, ինչպես ասում են, «իրական մտադրությունները քողարկելու համար» է ասվում, ինչից հասկացվում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանին աջակցելու մասին նախօրեին Վլադիմիր Պուտինի կողմից Իրանի նախագահ Փեզեշքիանին արված առաջարկությունը նույնպես «հավուրպատշաճի» հայտարարություն է կամ Մոսկվայի միջնորդությունը Վաշինգտոնի կողմից «պահանջված» չի գնահատվել:

Թե իրականում իրանա-ամերիկյան պատերազմի ինչ ընկալում և դրանից ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստանը, կարելի է եզրակացնել ՌԻԱ-Նովոստիի քաղաքական մեկնաբանի չափազանց էական դիտարկումից: Քննարկելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ջախջախիչ պարտությունից հետո ուկրաինական կարգավորման խնդիրը, նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ Պուտինը Զելենսկուն կողմնորոշվելու և վերջնական որոշում ընդունելու համար երկու ամիս ժամանակ է տվել: Ռուսաստանցի իշխանամետ քաղաքագետը համոզված է, որ ժամկետը լրանալուց հետո Զելենսկին ասելու է. «Ոչ, շարունակում ենք կռվել»:

«Այդ ժամանակ նա արդեն գործ կունենա բոլորովին այլ պատերազմի հետ, ինչպես ԱՄՆ-ի համար բանակցություններին բավական էր արտաքին գործերի նախարար Արաղչիի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի ներկայությունը»,- գարնանավերջի-ամառնամուտի զարգացումները «կանխատեսել է» ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալության հեղինակը: Պարզ հասկացվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հոգևոր առաջնորդի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և զինվորականների պանությունը Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ նախադեպային է գնահատում և սպառնում, որ «վերջնագրի ժամկետը լրանալուց հետո Ուկրաինայի նախագահը, -ում Ռուսաստանում արդեն «դիկտատոր» են անվանում,- և բարձրաստիճան այլ պաշտոնայները և զինվորականները կդառնան «օրինական» թիրախ»:

Ավելի վաղ դիտարկել ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ իրանա-ամերիկյան փոխզիջումային «գործարքով», քանի որ այն կարող է ուկրաինական կարգավորման համար նախադեպային դիտվել: Ըստ երևույթին, Մոսկվան նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում