Հաագայի բանտում գտնվող Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին թոքերի բորբոքման ախտանիշով երկուշաբթի տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է սերբական մամուլը` վկայակոչել Մլադիչի փաստաբան Միլոշ Շալիչին:
Մլադիչը 1992-1995 թթ. պատերազմի ժամանակ գլխավորել է Բոսնիա-Հերցեգովինայում սերբական բանակը: Սերբիայի իշխանությունները ձերբակալել են 69-ամյա գեներալին 2011 թ. մայիսի 26-ին և հանձնել Հաագայի դատարանին:
Բոսնիացի սերբերի նախկին հրամանատարը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների, մասնավորապես Սրեբրենիցայում 8000 մուսուլմանների սպանության մեջ:









































