Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Դիմոնայի շրջանին, որի մոտ է գտնվում Իսրայելի հիմնական միջուկային օբյեկտը, ինչպես նաև Կարմիր ծովի ափին Իսրայելի Էյլաթ քաղաքին և տարածաշրջանում մի քանի ամերիկյան ռազմաբազայի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Այսօր գիշեր իրականացված հրթիռային հարվածների 78-րդ ալիքի ընթացքում հարձակման են ենթարկվել թիրախներ Թել Ավիվից հյուսիս գտնվող Դիմոնայում, Էյլաթում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան որոշ ռազմական բազաներ», – ԻՀՊԿ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:








































