Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Հավանական է, Գազայի վերականգնմանը Թուրքիան կներգրավվի «Ադրբեջանի դեմքով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Վաշինգտոնի Խաղաղության խորհրդաժողովին: Այդ մասին նա անձամբ ասել է նախագահական թիմի լրագրողներին՝ Եթովպիայից տունդարձի ճանապարհին: Էրդողանն ասել է, որ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Turkiye իշխանամետ պարբերականի տեղեկացվածությամբ, Էրդողանը «դժգոհ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Գազայում անվտանգության պահպանմանը ներգրավել տեղական մի քանի խմբավորումների, որ ժամանակին կազմավորել և շարունակում է ֆինանսավորել Իսրայելը»:

Խոսքը ՀԱՄԱՍ-ին մրցակից զինված կազմավորումների մասին է: Ըստ տեղեկությունների, նրանք «կներգրավվեն ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործողություններին»: Վերջին շրջանում իսրայելական մամուլը գրել է այդ խմբավորումների կողմից Գազայում «թունելների ցանցի բացահայտման և ոչնչացման» մասին: Իսրայելի ընդդիմադիր ուժերը վարչապետ Նաթանյահուին խիստ քննադատել են Գազայում «ջիհադականներին ֆինանսավորելու» համար: Իսրայելական ynet-ի ռազմական և անվտանգության հարցերով մեկնաբանը գտնում է, որ Նաթանյահուն «հետապնդել և հետապնդում է Գազայում պաղեստինյան տարբեր խմբավորումների միջև պառակտում սերմանելու նպատակ»:

Ըստ շրջանառված տեղեկությունների, ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդաժողովի անդրանիկ նիստում կհայտարարի, որ «Գազայի վերականգնմանը հատկացնում է հինգ միլիարդ դոլար», որ ենթադրյալ ծախսերի դիմաց «չնչին գումար» է: Ո՞ր երկրներն են վերցնելու Գազայի վերականգնման ծախսերի հսկայական բեռը: Ամերիկացի մի ինքնությունը չբացահայտած պաշտոնյա axsios-ին ասել է, որ եթե Պարսից ծոցի արաբական միապետությունները շռայլ ներդրումներ չկատարեն, ապա «Գազայի վերականգման ծրագիրը ոչ մի ապագա չունի»:

Գազայում վերականգնողական աշխատանքներին Թուրքիայի մասնակցությունը քննարկվում է, բայց Իսրայելը դեմ է պաղեստինյան անկլավում այդ երկրի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և անգամ մարդասիրական օգնությանը: Այս ֆոնին բավական ուշագրավ հրապարակում է արել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթը: Նրան հայտնի է դարձել, որ: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը Սիրիայում ավելի քան հարյուր դպրոցական շենքի կառուցման և վերանորոգման պարտավորություն է վերցրել»: Մեկնաբանը ծաղրել է Ալիևին, որ սեփական երկրում «ոչ կարգին մանկապարտեզ, որ դպրոց ունի, բայց վաղը կարող է մի ծանր բեռ էլ Գազայում վերցնի»:

Հնարավոր է, որ Գազայի վերականգնմանը Թուրքիան ներգրավվի «Ադրբեջանի դեմքով»: Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը Վաշինգտոնի Խաղաղության խորհրդին հրավիրված հետխորհրդային երկրների շարքում նշել է Ուզբեկստանը, Ղազախստանը և Հայաստանը: Բաքվի մամուլն առ այս պահը Ալիևի Վաշինգտոն մեկնելու մասին տեղեկություն չի հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում