Thursday, 23 07 2026
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին

ԱՄՆ-ը Ուկրաինայի հարցում միջնորդությունից անցնում է մոդերատորության

Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները փետրվարի 18-ին կշարունակվեն, բայց, հավանաբար՝ «տեխնիկական օրակարգով»: Քաղաքական քննարկումների փուլն ավարտվել է նախօրեին: Եվ հիմնական արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են դրանց մասին տեղեկացնել «իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը՝ համաձայնագրի կնքմանը հասնելու ուղղությամբ»: Այս մասին մամուլին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը:

Ուշագրավ է, որ նա ամերիկյան ներգրավվածությունը ոչ թե «միջնորդություն» է անվանել, այլ՝ «մոդերատորություն»: Ուիթկոֆը կարևորել է նախագահ Թրամփի դերը, ում «հաջողվել է երկու կողմերին նստեցնել նույն բանակցային սեղանի շուրջ, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի»: Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը», Ուիթկոֆը որևէ կերպ նույնիսկ չի ակնարկել «միայն հպարտացել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո աշխատում է «սարսափելի հակամարտության ընթացքում սպանությունները դադարեցնելու նպատակով»:

Ռուսաստանը որևէ պաշտոնյայի կամ բանակցային թիմի անդամի մակարդակով ժնևյան բանակցությունների մասին տեղեկություն դեռևս չի հայտնել: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ առաջին օրվա մասին տեղեկություն չի լինի: Նա հրապարակայնացրել է, որ պատվիրակությունը ցուցումներ ստացել է անմիջապես Վլադիմիր Պուտինից, ով «մշտական շփումներ ունի նրա հետ»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պատվիրակությունը, ի տարբերություն նախորդ երկու հանդիպումների, գլխավորում է Պուտինի օգնական Մեդինսկին: Վերջինս մասնագիտությամբ պատմաբան է և, ինչպես արեւմտյան մի դիվանագետ է Reuters-ին ասել, «բոլորին ձանձրացնում է Ռյուրիկների մասին մտավարժանքներով»:

Ժնևում Ռուսաստանի պատվիրակության հետ շուրջ չորս ժամ տևած քաղաքական բանավեճից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը սոցիալական X հարթակում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ավարտել է ԱՄՆ և եվրոպական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ հանդիպումը:

«Կարևոր է պահպանել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ընդհանուր տեսլականը և գործողությունների կոորդինացիան: Կա արդյունքի համար ընդհանուր պատասխանատվության ըմբռնում: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Ումերովը: Որքանո՞վ է իրականությանը մոտ Ումերովի լավատեսությունը, շատ կասկածելի է: Նույն օրը Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական ժողովուրդը չի ընդունի այն համաձայնությունը, որ կենթադրի ամբողջ Դոնբասից զորքերի դուրս բերում, բայց կընդունի շփման գծով պատերազմի դադարեցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում