Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Լեհաստանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում, Եվրամիությունը կաջակցի՞

Լեհաստանը Ռուսաստանի «դեմ խորհրդային տիրապետության շրջանում կրած վնասների դիմաց փոխհատուցման հայց է նախապատրաստում»: Ըստ ՌԻԱ-Նովոստիի, այդ մասին գրել է Financial Times-ը: Պարբերականը հղում է արել Լեհաստանի Ռազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկին, ում վարչապետ Տուսկը հանձնարարել է «հետաքննություն իրականացնել»: Գոնդեկն ասել է, որ «աշխատանքն ավելի ծավալուն կլինի, քան նացիստական հանցագործությունների բացահայտման դեպքում»:

Լեհաստանը 2022թ.-ին Գերմանիայից պահանջել է վեց տրիլիոն զլոտի՝ որպես ֆաշիստական օկուպացիայի տարիներին կրած վնասի փոխհատուցում: Գերմանիայի դաշնային կառավարությունը մերժել է և հիմնավորել, որ «բավարար չափով փոխհատուցում Լեհաստանն արդեն ստացել» է: Ռուսաստանից ի՞նչ կարգի և չափի փոխհատուցում է մտադիր պահանջել Լեհաստանը, ի՞նչ մարմին պետք է քննարկի Մոսկվայի դեմ Վարշավայի հայցը, այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Ուշագրավ է խնդրի քաղաքական կողմը: Անցյալ դարում Լեհաստանը երկու անգամ ենթարկվել է բոլշևիկյան ագրեսիայի: Լեհաստանում խորհրդային կարգեր հաստատելու առաջին փորձը ձախողվել է, բոլշեւիկյան զորքերը ծանր պարտություն են կրել: Երկրորդ անգամ Լեհաստանը մասնատվել է նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության միջև, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վարշավայում հաստատվել է կոմունիստական իշխանություն:

Բայց Լեհաստանը միակը չէ, որ տուժել է Ստալին-Հիտլեր գործարքից, կորցրել ինքնիշխանությունը, ունեցել մարդկային, տարածքային և քաղաքակրթական ահռելի կորուստներ: Ռուսաստանի դեմ կրած կորուստների փոխհատուցման լեհական հայցը կարող է ընդօրինակելի լինել առաջին հերթին մերձբալթյան երեք երկրների համար, որ 1939-40 թվականներին կորցրել են անկախությունը և բռնակցվել ԽՍՀՄ-ին: Էստոնիան, Լատվիան ու Լիտվան նման հայց հարուցելու իրավական լուրջ հիմք ունեն. ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը գոյության վերջին շրջանում Մերձբալթիկայի խորհրդայնացումը ճանաչել է միջազգային իրավունքին հակասող:

Արդյոք մերձբալթյան երկրները կհետևե՞ն Լեհաստանի օրինակին: Ավելի ճիշտ, Մոսկվայի դեմ Վարշավայի հայցի նախապատրաստումը ծրագրված քաղաքականությո՞ւն է, որ Եվրամիությունը փորձում է կիրառել: Զուտ քաղաքական առումով Լեհաստանի այդ քայլը ներգրվում է Ռուսաստանից սպասվող սպառնալիքին դիմակայելու համալիր քայլերին, որ ծրագրում է Եվրամիությունը, բայց որքա՞ն հետևողական կլինի այդ հարցում Բրյուսելը, դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում