Thursday, 23 07 2026
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ

Աբխազիան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին չի հավաքագրվում

Փետրվարի 6-ին Աբխազիայում ՌԴ դեսպանատան կայքը ծանուցել է, որ այսուհետև չճանաչված հանրապետության բնակիչները Ռուսաստանի քաղաքացու ներքին անձնագիր կարող են ստանալ միայն ՌԴ տարածքում: Ընդսմին, սահմանվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է Ռուսաստանի բյուջեին 4-6 հազար ռուբլի պետտուրք վճարի: Աբխազիան պաշտոնապես ունի 243 հազար բնակիչ, որից 190 հազարն ստացել է ՌԴ քաղաքացու անձնագիր, բայց ձևակերպումներն արվել են տեղում՝ Սուխումիում գործող՝ Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիոն ծառայության կենտրոնի միջոցով:

Ինչպես տեղեկացել է «Նեզավիսիմայա գազետան», Աբխազիայում Ռուսաստանի դեսպանությունը կայացված որոշումը հիմնավորել է Աբխազիայի «մի շարք խորհրդարանականների դիրքորոշման պատճառով»: Բանն այն է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում պատգամավոր Ղվարչիան Սուխումիում ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության կենտրոնի գործունեությունը գնահատել է «ապօրինի» և «ինքնիշխան երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն»: Ղվարչիան տեղական հեռուստատեսության եթերում մեղադրել է որոշ գործընկերների, որ դռնփակ քննարկումներում «կատարել են երկոտանի «ժուչոկի» դեր»:

Միամտություն կլինի հավատալ, որ չճանաչված հանրապետության խորհրդարանի մի պատգամավորի հայտարարությունը պատճառ է հանիդսացել, որպեսզի Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը նման որոշում կայացնի: Նույն կերպ կարելի է ասել, որ ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության Սուխումիի կենտրոնը հազիվ թե աբխազ պատգամավորին հուզեր, եթե զբաղվեր միայն ՌԴ ներքին անձնագիր տրամադրելու հարցով:

Աբխազիան արդեն երեսունհինգ տարի է, գոյատևում է Ռուսաստանի բյուջեից տրվող լրավճարների հաշվին, փաստացի հանդիսանում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչական և օպերատիվ կառավարման տարածք: Անձնագրերի հարցում ստեղծված իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կապված է «հատուկ ռազմական գործողությանը» Աբխազիայի մասնակցության հետ: Բազմաթիվ աղբյուրներ վկայել են, որ Ռուսաստանի տարածքում միգրանտներին «պարզեցված կարգով քաղաքացիություն է շնորհվում, եթե դիմողը միաժամանակ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է ստորագրում»:

Ըստ երևույթին, ՌԴ ՆԳՆ Միգրացիոն ծառայության Սուխումիի կենտրոնըփորձել է այդ պրակտիկան կիրառել նաեւ աբխազ երիտասարդ տղամարդկանց հանդեպ, ինչն էլ պատգամավոր Ղվարչիան որակել է «ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության»: Այսուհետև Աբխազիայի բնակիչները ՌԴ անձնագիր ստանալու համար հարկադրված կլինեն մեկնել Սոչի, պետտուրք մուծել և ժամերով հերթ կանգնել: «Աբխազները վաղեմի խոսք ունեն՝ մինչև կրակելը փորձիր մարդու հետ խոսել»,- ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրել չճանաչված երկրի նախագահի խորհրդական Շամբան: Մոսկվան Սուխումիի հետ կխոսի՞, թե՞ «կկրակի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում