Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Մոսկվան հայ-ուկրաինական լարվածություն է սադրում

Ռուսաստանյան Regnum-ը, որ հատուկ ծառայությունների հետ աֆիլացված լրատվամիջոցի կայուն համարում ունի, սոցիալական մեդիայից «ուկրաինուհի –ազգայնականի գրառում» է վկայակոչել, որտեղ նա քննադատել է Լվովում գործող «Երևան» ռեստորանի մենեջերին, թե ինչո՞ւ «ոչ ուկրաինական երաժշտություն է հնչեցնում»: Օրիսյա Կումսկայան, ըստ լրատվամիջոցի, ֆեյսբուքում գրել է. «Նրանք (Լվովի «Երևան» ռեստորանի աշխատակիցները) ինձ ասացին, որ մեր օրենքներն իրենց համար նշանակություն չունեն»:

Այս «գրառումը» պատճառ է հանդիսացել, որպեսզի Regnum-ը ծավալուն անդրադարձ կատարի Լվովի պատմությանը, հիշեցնի, որ քաղաքում կա «Արմյանսկայա» փողոց, որտեղ հայկական եկեղեցի կա, հիշեցնի, որ Լվովը դարեր շարունակ եղել է «ոչ ուկրաինական քաղաք», և հայերն այնտեղ «ավելի վաղ են հաստատվել, քան՝ ուկրաինացիները, որ եղել են լեհ պաշտոնյաների և հայ գործարարների սպասավորները»:

Լրատվամիջոցն առանձնակի ուշադրության է արժանացրել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, հիշեցրել, որ նա Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ էր, նկարահանել է «Մոռացված նախնիների կանչը» ֆիլմը, թաղված է Երևանում, որտեղ ի պատիվ նրա գործում է տուն-թանգարան: Հոդվածն ավարտվում է այս եզրահանգմամբ. «Որքան էլ Լվովի ներկայիս հայ համայնքը փորձի ուկրաինական պետության հանդեպ լոյալություն դրսեւորել, որքան էլ Ուկրաինայի զինված ուժերի համար միջոցներ հավաքագրի, միևնույն է, ուկրաինականության միջնաբերդ համարվող այդ քաղաքում բնիկների համայնքը կոչվելու է եկվոր»:

Սա արդեն լրագրություն չէ, նույնիսկ քարոզչություն չէ, այլ՝ ախտորոշված սադրանք: Հայկական համայնքներ ներկայիս Ռուսաստանի տարածքում էլ կան: ԵՎ ավելի հին են, քան՝ Լվովում: Բավական է ասել, որ Ղրիմում հայերը բնակություն են հաստատել շատ ավելի վաղ, քան այնտեղ կհայտնվեին ռուսները: Հայկական բազմադարյա համայնքներ են եղել Աստրախանում, Հյուսիսային Կովկասում, Եկատերինայի հրամանով Ղրիմից բռնատեղահանված հայությունը Դոնի ճահճուտները յուրացրել և Նոր Նախիջևան քաղաք է հիմնադրել: Թվարկումը կարելի է շարունակել և հասնել Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա:

Բայց ոչ մի ռուս հեղինակ իրեն երբեք թույլ չի տա ասել, որ Դոնի Ռոստովում հայերը բնիկ են, ռուսները՝ եկվոր կամ Ռուսաստանում ոչ ոք չի հիշի, որ Ղրիմի բնակչության ավելի քան մեկ երրորդը հայերն էին կազմում, երբ Ռուսաստանը թերակղզին Օսմանյան Թուրքիայից գրավել է: Իսկ ահա Լվովի դեպքում Ռուսաստանի գրեթե պաշտոնական լրատվամիջոցը հայերին՝ բնիկ, ուկրաինացներին «եկվոր» է անվանում:

Այս սադրանքը թույլ է տալիս ենթադրել, որ «Օրիսյա Կումսկայա օգտատիրոջը» հենց նույն լրատվամիջոցն էլ «ստեղծել է», իսկ բուն նպատակը Լվովում և ուկրաինական մյուս քաղաքներում հայերի նկատմամբ ատելության սերմանումն է: Ըստ երևույթին, Հայաստանի պատկան մարմինները, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը պետք է Ուկրաինայի հայ համայնքի հետ շփումները բազմապատկեն: Ուկրաինայում ներքին ցանկացած լարվածությունը բխում է Ռուսաստանի շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում