Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

TRIPP-ն, այո, համադարման չէ, բայց այլընտրանքը ո՞րն է

Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի ստորագրած «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ մամուլում և սոցիալական հարթակներում քննադատության, թերահավատության, կասկածամտության, նույնիսկ՝ հեգնանքի և ծաղրի պակաս չկա: Այս բազմաձայնության մեջ դիտարկվում է տեսակետ, որ TRIPP-ի իրականացումը «կպահանջի մեծ ժամանակ, իսկ այդ ընթացքում Թրամփի հետաքրքրությունը կարող է թուլանալ, Ալիևի ախորժակը՝ բացվել»:

Համեմատության համար ասենք, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման, Կասպյան ավազանից էներգակիրների արտահանման ք համաձայնությունը կայացել է 1994թ.-ին, երբ ԱՄՆ նախագահը Քլինթոնն էր, կառուցումն սկսվել է 2003-ին՝ կրտսեր Բուշի նախագահության շրջանում և ավարտվել 2006-ին: Քլինթոնը՝ դեմոկրատական, կրտսեր Բուշը հանրապետական նախագահ էր, բայց Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունը Բաքու-Ջեյհանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը չի թուլացրել: Այս առումով պետք է, երևի, գնահատել՝ TRIPP-ը Միացյալ Նահանգների համար նույն կամ գոնե համադրելի կարեւորություն ունի՞, թե զուտ Դոնալդ Թրամփի «ստեղծագործությո՞ւնն է»:

Երկրորդ տարածված տեսակետն այն է, որ «դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, փաթեթավորումն է փոխվել, և Ալիևն ուզածն ստացել է»: Հունվարի 14-ից հետո Ադրբեջանի արտաքին գործերի երկու նախկին նախարարները՝ Զուլֆուգարովը և Մամեդյարովը, տեղական մամուլին ասել են, որ երկաթգծի Մեղրիի հատվածը խորհրդային շրջանում կառավարվել է Ադրբեջանի կողմից, ուստի այն գործարկելու հարցում Բաքուն «իրավունքներ ունի»: Ռուբիո-Միրզոյան «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ էլ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեն հույս է հայտնել, որ Հայաստանը «կկատարի ստանձնած պարտավորությունները»:

Ըստ այդմ, պետք է ընդունել, որ Ալիևը ոչ թե «ուզածն ստացել է», այլ շարունակում է ձգտել «ուզածն ստանալուն»: Եվ խիստ արտառոց է, որ քաղաքական ուժերը, փորձագետները, մամուլը, սոցիալական հարթակների ակտիվ օգտատերերը չեն փորձում պարզել, թե Հայաստանի «ստանձնած պարտավորություններ» ասելիս Ադրբեջանի ԱԳՆ-ն ի՞նչ նկատի ունի, եթե անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված քաղաքական Հռչակագիրը հստակ սահմանում է, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա:

Ռուբիո-Միրզոյան «հայտարարության» քննադատները նաև ընդգծում են, որ «փաստաթուղթը իրավական պարտադիր ուժ չունի»: Սա ընդամենը փաստի արձանագրում է, այդ մասին պարզ ասված է «մտադրությունների մասին արձանագրության» նախաբանում: Այսինքն, գործ ունենք ոչ թե «համապարփակ պայմանագրի», այլ՝ կողմերի քաղաքական համաձայնության հետ, որ կարող է ամրագրվել իրավական ուժ ունեցող, վավերացման ենթակա մեկ կամ մի քանի փաստաթղթով:

Երբ տարեսզբին Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում «ուղերձ է հղել», որ Ադրբեջանը 2026թ.-ին կավարտի «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի կառուցումը՝ ակնարկելով, որ «Հայաստանն ուշացնում է TRIPP-ի գործարկումը», վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հասկացրել է, որ առաջին հերթին պետք է սահմանազատում իրականացվի: Ավելի վաղ «Թրամփի երթուղու» ենթադրյալ հատվածներում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները դիտարկումներ են անցկացրել՝ հատելով սահմանը: TRIPP-ը, հարկավ, Հայաստանի «համադարմանը» չէ, շատ հարցեր պատասխան դեռևս չունեն: Բայց ո՞րն է այլընտրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում