Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Պուտինը բացահայտել է Թրամփից վիրավորվածությունը, ի՞նչ է սպասվում ուկրաինական կարգավորմանը

Միջազգային իրավիճակը գնալով ավելի է դեգրադացվում, տասնյակ երկրներ տուժում են անօրինությունից և քաոսից, նրանք սեփական շահերը պաշտպանելու բավարար ռեսուրսներ չունեն: Հունվարի 15-ին ՌԴ-ում նորանշանակ ավելի քան երկու տասնյակ դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ելույթում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը, կարելի է ասել, «միջակայքային է»: Այն հաջորդում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի առևանգմանը, այդ երկրից նավթի արտահանման նկատմամբ մենաշնորհի հաստատմանը, այդ համատեքստում ռուսաստանյան «ստվերային նավատորմի» դեմ ձեռնարկած կոշտ քայլերին, բայց միաժամանակ նախորդում է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի Մոսկվա այցին, որ, ըստ ամերիկյան մամուլի, «ծրագրվում է մինչև հունվարի վերջը»:

Արձանագրելով միջազգային իրավիճակի դեգրադացիան, Վլադիմիր Պուտինը թույլ է տվել չափազանց ենթատեքստային ձևակերպում. «Դիվանագիտությունը, կոնսենսուսի և փոխզիջումների փնտրտուքը ավելի հաճախ են փոխակերպվում միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողություններով: Եվ երկրների միջև երկխոսության փոխարեն հնչում է նրանց մենախոսությունը, ով ուժեղի իրավունքով համարում է, որ կարող է կամք թելադրել, ուսուցանել ապրել և հրամաններ արձակել»:

Միջազգային քաղաքական դերակատարներից միայն ԱՄՆ նախագահ Թրամփն է, որ դիմում է «միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողությունների», հանդես է գալիս համաշխարհային ուժի միակ կենտրոնի դիրքից, «կամք է թելադրում», այլ երկրների «ուսուցանում, թե ինչպես ապրեն» և «հրամաններ է արձակում»: Աշխարհը երկրորդ նման պետական գործիչ չգիտի, ուստի ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի ենթատեքստային հղումների հասցեատերը նա է:

Ռուսաստանի նախագահի հետագա ընդգծումներից հասկացվում է, որ նա վերադառնում է Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուն նախորդած դիվանագիտական նախաձեռնությանը: Նա Մոսկվայում հավատարմագրվող դեսպաններին հիշեցրել է, որ Ռուսաստանը «մի քանի անգամ հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության հուսալի և արդարացի ճարտարապետության նախաձեռնությամբ»: Պուտինը հավելել է, որ «կարելի է վերադառնալ առարկայական քննարկումների, որպեսզի ամրագրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա՝ ինչքան շուտ, այնքան՝ լավ,- հնարավոր է հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Ըստ երևույթին, ասվածը պետք է հասկանալ այնպես, որ Պուտինը դժգոհ է ուկրաինական կարգավորման այն նախագծից, որ մշակվել է ԱՄՆ-եվրոպական «եռյակ», ԱՄՆ-Ուկրաինա և Ուկրաինա-Եվրոպա բանակցությունների արդյունքում: Ըստ ամերիկյան աղբյուրներ, հենց այդ «սրբագրված տարբերական է Ուիթկոֆը ներկայացնելու» Պուտինին: Ռուսաստանի նախագահը հակադարձում է «նոր աշխարհակարգի սկզբունքների համաձայնեցման բանակցությունների» առաջարկությամբ: Ընդսմին, նա եվրոպական երկրների հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին բավական թափանցիկ ակնարկներ է արել: Պուտինը բացահայտել է Թրամփից վիրավորվածությունը: ԱՄՆ նախագահը կընդունի՞ «Յալթա-2 հրավիրելու» գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում