Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Թուրքիան Ուկրաինայի հարցով «գործարքի կողմ» չէ, եվրոպական ռազմաարդյունաբերական համալիրին նրա ներգրավվածությունը կստացվի՞

Հունվարի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ավանդական ամենամյա մամուլի ասուլիս է անցկացրել: Նա ընդգծել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության համար անցած տարին «լարված էր»: Ֆիդանը հատկապես կարևորել է Գազայում «ցեղասպանությունը կանխելու և մարդասիրական խնդիրներ կարգավորելու» ուղղությամբ գործադրված ջանքերը մի իրավիճակում, երբ «գլոբալ կառավարման համակարգը, ցավոք, վիճակված փորձությունները հաղթահարելու քննությունը չի անցնում»:

Ծավալուն ասուլիսին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հնչեցրած մտքերից առավել ուշագրավ են Իսրայելի հասցեին սուր քննադատությունը, Իրանում իրավիճակը կարգավորմանն արտաքին ուժային միջամտության բացառումը և ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Անկարայի անհանգստությունները: Նրա գնահատմամբ՝ Իսրայելի «մոլորությունն այն է, որ կարծում է, թե հնարավոր է անվտանգություն ապահովել՝ վտանգելով հարեւանների անվտանգությունը»: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ֆիդանը համարում է, որ «այդ երկիրն ինքը պիտի կարգավորի ներքին խնդիրները, Թուրքիան մերժում է արտաքին ռազմական միջամտությունը»:

Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը երեք առանցքային հարցադրում է արել: Նախ, եթե ռազմական գործողությունները դադարեն, ապա ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու հրադադարը, երկրոդ՝ ինչպե՞ս է ապահովվելու Ուկրաինայի «զսպողական կարողունակությունը», երրորդ՝ ի՞նչ է արվելու համաձայնությունը խախտելու դեպքում:

Կարևոր է դիտարկել, որ, ի տարբերություն նախորդ հրապարակային ելույթների, Ֆիդանն այս անգամ հակամարտության կարգավորմանը միջնորդություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին ոչինչ չի ասել: Կարելի է այսպիսով եզրակացնել, որ Անկարան աշխարհաքաղաքական «մեծ գործարքի» ոչ միայն մասնակից, այլև ներկայացուցիչ կողմ չի լինի, ուկրաինական կարգավորմանն Էրդողանի միջնորդությունը Պուտինի և Թրամփի կողմից պահանջված չէ:

Ֆիդանի հարցադրումների տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Թուրքիան քննարկում է հետկոնֆլիկտային Ուկրաինայում հրադադարի պահպանմանը և «զսպողական կարողունակությանը» մասնակցության հնարավորությունը: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Եվրամիության պաշտպանական ծրագրին Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների ներգրավման անհրաժեշտությունից:

Ըստ երևույթին, Անկարան այս ուղղությամբ քննարկումներ է նախաձեռնել: Anadulu- ն հայտնել է, որ հունվարի 15-ին Բեռլինում կայացել է Գերմանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Բորիս Պիստորիուսի հանդիպումը: Գործակալությունն ընդգծում է, որ Գյուլերին «ընդունել են զինվորական պատիվներով»: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության սոցցանցային գրառման, «կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում