Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Իսրայելում գտնում են, որ Իրանի «փլուզումը» չպետք է «Թուրքիային նվեր լինի»

Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Թեհրանի վրա, որտեղ «փրկության հեղափոխությունը» տարածվել է բոլոր նահանգներում, հին սպառնալիքի տեղում նոր գիշատիչ է ծնվում: Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան վերջնականապես ցած է նետել ՆԱՏՕ-ի աշխարհիկ դաշնակցի դիմակը և վերածվել «մուսուլմանական տրիբալիստական» երկրի: Այս մասին գրել է Israel Insid-ը, որի վերլուծաբանի գնահատմամբ՝ «Անկարան ագրեսիովորեն լցնում է իրանական տնտեսության փլուզման հետևանքով ստեղծված վակուումը»: Հեղինակը համարում է, որ դրանում մեծ է Էրդողանի «երկդիմի քաղաքականության նշանակությունը»:

Ի տարբերություն մեկուսացված Իրանի, Թուրքիան շարունակում է արևմտյան անվտանգային, տնտեսական և ֆինանսական կառույցների մաս կազմել և օգտագործում է ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակը, որպեսզի «Ստամբուլը վերածի «մուսուլման եղբայրների» ժամադրավայրի և կազմակերպի քննարկումներ, որ հետապնդում են մի նպատակ՝ արևմտյան աշխարհի աչքից թաքցնել նեօսամանյան նկրտումները»:

Վերլուծականի հեղինակը վկայակոչում է Սիրիայի օրինակը, որտեղ Թուրքիան նախկին ջիհադական ալ-Ջուլանիի միջոցով «տոփանագլանի տակ է առնում էթնիկ փոքրամասնությունների ինքնությունը, որպեսզի կառուցի միատարր-սուննիադավան արբանյակ-պետություն»:Նրա մեկնաբանությամբ, Սիրիան աբսորբացիայի ենթարկելու Թուրքիայի նպատակը Միջերկրականի արեւելյան հատվածում վերահսկողության հաստատումն է: Այդ տեղաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը սրված է՝ կապված բնական գազի պաշարների հետ:

Թուրքիայի մերձավորարեւելյան նկրտումները հակակշռելու համար, ըստ վերլուծականի, Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը պետք է արագացնեն ռազմական եռյակ դաշինքի կնքումը և համատող զորախմբի ստեղծումը: Մինչ այդ, ինչպես հեղինակն է կարծում, Իսրայելը «հարկադրված կլինի կանխարգելիչ հարվածներ հասցնել տարածաշրջանի ցանկացած կետի, որտեղ Թուրքիան կփորձի հրեական պետության անվտանգությանն սպառմնացող ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել»: Իսրայելցի հեղինակը կարծում է, որ Երուսաղեմը «հանդես կգա որպես Սիրիայի քրդերի, դրուզների և ալավիների ու տարածաշրջանի քրիստոնյաների իրավունքների պաշտպան»:

Ամենառանցքային նշանակության եզրակացությունը, որ անում է Israel Insid-ը, այն է, որ «Իրանի հավանական փլուզումը չպետք է նվեր լինի Թուրքիային»: Ըստ երևույթին, նաև այդ մտահոգությունն է Իրանում իրավիճակին ուղղակի չմիջամտելու Իսրայելի կառավարության դիրքորոշման պատճառը: Տասնմայկներ ի վեր բոլոր միջոցներով Իրանի կրոնապետության դեմ պայքարած Իսրայելում, կարծես, եկել են եզրակացության, որ Թեհրանում իշխող վարչախմբի տապալումից հրեական պետությունը սկզբունքորեն ոչինչ չի շահի՝ ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում:

Այս վերլուծականն ուշագրավ է նաև նրանով, որ բացահայտում է Իրանի մասնատման Իսրայելի համար վտանգավորության բավական թափանցիկ ընկալումը: Անշուշտ, հստակ չէ, որ այս և նույն կարգի վերլուծականները բխում են Իսրայելի կառավարության հայեցակարգային դիրքորոշումից: Բացառված չէ, որ Իսրայելը և Թուրքիան «ընդհանուր եզրեր գտնեն», բայց առկա իրավիճակը, կարծես, ավելի շատ տանում է դեպի թուրք-իսրայելական տարածաշրջանային դիմակայություն, որ, ամենայն հավանականությամբ, ազդում է նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում