Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Իրանը Միացյալ Նահանգներին «սպառնում է համաշխարհային ջիհադով»

Իրանում ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքի կանխատեսման առումով, հավանաբար, ամենասկզբունքային է Իսրայելի դիրքորոշումը: Ըստ Երուսաղեմում իշխող գնահատման, որ փոխանցում է ռուսալեզու vesty-ն, Նաթանյահուի «ռազմական կաբինետը» և հատուկ ծառայությունները «ելնում են իրողությունից, որ Իրանի կրոնապետությունը բավական ամուր հիմքեր և բողոքի ակցիաները ճնշելու փորձ ունի»: Բանակի Գլխավոր շտաբի պետ Զամիրն ասել է, որ «բողոքի ակցիաներն Իրանի ներքին գործն է, բայց զինված ուժերը պետք է մշտապես պաշտպանության պատրաստ լինեն»:

Աչքի է զարնում իրողությունը, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը և հատուկ ծառայությունները շատ զգուշավոր դիրքորոշում են որդեգրել և ձգտում են առավելապես դիստանցավորվել Իրանի ներքաղաքական իրավիճակից: Ըստ երևույթին, իրականությանը մոտ են տեղեկությունները, որ թագաժառանգ Փահլավին «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բավարար աջակցություն չի ստացել»: Արևմտյան մի քանի աղբյուր հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահն Իրանի հարցով «առաջարկություններ կստանա հունվարի 13-ին»:

Իսրայելի հատուկ ծառայությունները «հավանական են գնահատում» տարբերակը, երբ Իրանը «կդիմի հարձակողական գործողությունների, որպեսզի արտաքին թշնամու դեմ համազգային համախմբում ապահովի»: Այս ֆոնին tasnim գործակալությունը տարածել է Իրանի ղեկավարության Փորձագետների բարձրագույն խորհրդի անդամ այաթոլլա Մոհսան Արաքիի հայտարարությունը, որտեղ նա ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնում է «համաշխարհային ջիհադով», եթե փորձ արվի «առևանգել հոգևոր առաջնորդին»:

Իրանի բարձրաստիճան հոգեւոր պաշտոնյան ջիհադին մասնակցությունը սահմանել է որպես «յուրաքանչյուր մուսուլմանի սրբազան պարտք» և մանրամասնել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի «ոչ մի դեսպանատուն աշխարհի ցանկացած երկրում ապահով չի լինի»: Ավելին, նա հավաստիացրել է, որ ջիհադը կկիրառվի նաև եվրոպական երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ: Այդպիսով, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այդ սահմանել է «կարմիր գիծը», կրոնապետության ճակատագիրը չի կարող որևէ բանակցության առարկա լինել, հակառակ դեպքում ԱՄՆ-ին ջիհադ կհայտարվի:

Կարելի է եզրակացնել, որ այդ հայտարարությունը հասցեագրված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունվարի 13-ին ստացած առաջարկությունների հիման վրա ենթադրաբար պետք է Իրանի ներքին իրադարձություններին միջամտելու-չմիջամտելու որոշում կայացնի: Մեծ է հավանականությունը, որ Սպիտակ տունը ձեռնպահ կմնա Իրանի դեմ ուժի բացահայտ կիրառման քայլերից: Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ «կրոնապետությունը կարող է հաղթահարել ևս մեկ ճգնաժամ, բայց նրա փլուզումը ժամանակի խնդիր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում