Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ նպաստելու ուկրաինական պատերազմի արագ դադարեցմանը։ ԵՀ նախագահը այս մասին գրել է X-ի իր էջում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Մենք ունեցանք դրական, մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, ինչպես նաև մի խումբ եվրոպական առաջնորդների հետ՝ քննարկելու խաղաղության բանակցություններին նվիրված նրանց այսօրվա հանդիպումը։ Կա դրական առաջընթաց, ինչը մենք ողջունեցինք։ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ մեր գործընկերների հետ՝ կոնսոլիդացնելու այս առաջընթացը։ Այս ջանքերում գլխավորը պետք է լինեն երկաթի նման ամուր երաշխիքներն առաջին իսկ օրվանից»,- գրել է նա։







































