Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ «Ամանորյա երազ» խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին՝ իրենց ժպիտներով, երազանքներով և հեքիաթային կերպարներով։
ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՆԳ նախարարության և «ՍՕԱՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։
Մանկատան սաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները և կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը՝ տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։







































