Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Մոսկվան Թբիլիսիին Եվրամիության փոխարեն ԵԱՏՄ- է հրավիրում

Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրարքը օծման տարեդարձի կապակցությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Եղիա Երկրորդին շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ նրան անվանել է «ողջ ուղղափառ աշխարհում ճանաչված Հովվապետ և ջերմեռանդ աղոթող»: Կիրիլ պատրիարքն ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին բարձր է գնահատում Եղիա Երկրորդի ներդրումը ռուս և վրացի ժողովուրդների «բարեկամական և եղբայրական կապերի պահպան և զարգացման գործում»: Եղիա Երկրորդը (Իրակլի Գուդուշաուրի- Շիոլաշվիլին) Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրարք է ընտրվել 1977թ. դեկտեմբերի 23 –ին, օծվել և Հովվապետ կարգվել նույն ամսի 25-ին:

Ինչպես երևում է ժամանակագրությունից, Եղիա Երկրորդը օծման և Հովվապետության հոբելյանական տարեդարձ չի նշում, ուստի Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի շնորհավորանքը թողնում է քաղաքական-դիվանագիտական ուղերձի տպավորություն: Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որ ընդունվել է դեկտեմբերի 18-ին, ներքաղաքական ավելի լուրջ սրացումների առիթ է տվել: Գլխավոր դատախազությունը ձերբակալել է մի քանի նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Ախալայային և Պետական անվտանգության ծառայության նախկին տնօրեն Լիլուաշվիլիին: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեջ:

Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին երկրի ներքաղաքական իրավիճակն անվանել է «ռուսաստանյան ձեռագրով սցենար, որ ուղղված է Եվրոպայի և համաշխարհային քաղաքակրթության դեմ»: Զուրաբիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլիին հերթական անգամ բնութագրել է որպես «Կրեմլի կամակատարի»: Ավելի խիստ գնահատական բանտից հնչեցրել է նախկին նախագահ Սաակաշվիլին: Նա Վրաստանի կառավարությանը մեղադրել է Պուտինի «հրահանգով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը խոչընդոտելու» մեջ:

Ըստ երևույթին, Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հետ կապված՝ ռուս-վրացական ոչ հրապարակային քննարկումներ, այնուամենայնիվ, ընթանում կամ ընթացել են, կամ առնվազն նախատեսվում են: Ռուսաստանի պետական դումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չապան հավանական է համարել, որ Վրաստանը կհամագործակցի ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ որպես «տնտեսական կառույցի անդամ»:

Ռուսաստանցի խորհրդարանականի ներկայացմամբ, Մոսկվան «պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, դրա համար բավական է, որ Թբիլիսին քաղաքական կամք ցուցաբերի»: Վրաստանի կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը դեռևս Չապայի այս դիտարկմանը չի արձագանքել: Վրացական մի քանի լրատվամիջոց միայն հիշեցրել է վարչապետ Կոբախիձեի տեսակետը, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի խոչընդոտում առևտրա-տնտեսական կապերի պահպանմանը:

Կոբախիձեն միաժանական հավելել է, որ «պրագմատիզմը չի կարող խախտել Վրաստանի կարմիր գծերը»: Խոսքը վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիային, որը ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ է դարձել: Վրաստանի վարչապետի այս հայտարարությունը գրեթե մեկամյա վաղեմություն ունի: Ներկայումս ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանի կառավարությունը, առայժմ հստակ չէ: Ակնհայտ է միայն, որ ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում, իսկ Միացյալ Նահանգները, կարծես, այդ վակուումը զբաղեցնելու շահագրգռվածություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում