Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր

Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր՝ շաբաթը 2 անգամ, երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել wizzair.com կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլլարից։

«Մեծապես կարևորում ենք Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Այսօրվա իրադարձությունը ՀՀ կառավարության օդային ոլորտը զարգացնելուն միտված քաղաքականության արդյունքն է։ Վստահ եմ, որ այս նոր երթուղին նոր հնարավորություններ կբացի քաղաքացիների համար, ինչպես նաև կզարգացնի տուրիզմը։ Հաջորդիվ ևս շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տրանսպորտային հասանելիության և միջազգային համագործակցության ընդլայնմանը»,- ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքերն են մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Wizz Air ընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների ղեկավար Անաստասիա Նովակի խոսքով՝ սա արդեն իններորդ նոր երթուղին է, ընդհանուր առմամբ կգործարկվի 18 երթուղի դեպի 10 երկիր

«Մենք մեծ ուրախությամբ մեր երթուղային ցանցում ավելացնում ենք Լոնդոնի ուղղությունը Հայաստանից։ Մեր գործունեության յուրաքանչյուր նոր ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ուղևորներին ապահովելու ավելի լայն ուղղությունների ընտրանի և ճանապարհորդության առավելագույն հարմարավետություն՝ միաժամանակ պահպանելով մատչելի սակագներն ու թռիչքների բարձր հուսալիությունը»:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծել է, որ Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը հզոր խթան է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների խորացման համար։

«Այս չվերթները մեր քաղաքացիների միջև կապը կհեշտացնեն՝ ամրապնդելով մարդկանց միջև շփումների ամրապնդմանը և խթանելով համագործակցությունը զբոսաշրջության, կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում։ Այս նոր երթուղին արտացոլում է Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունների խորացման միտումը և ստեղծում է նոր հնարավորություններ երկու երկրների միջև հետագա համագործակցության համար»,-ասել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում