Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

«Ձեռքերդ հեռու մեր Ռուսաստանից»

«Կոմերսանտի» հատուկ թղթակիցը դեկտեմբերի 22-ին, ինչպես ինքն է ձևակերպել՝ Էրմիտաժում «կրնկակոխ հետևել է» ԱՊՀ առաջնորդներին և արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի համար նախատեսված աթոռը մնացել է դատարկ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն «ուշացել է մշակութային շրջայցից»: Նա ընդգծված նրբանկատությամբ բացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնության դիվանագիտական ենթատեքստը. այցելուների համար մեկնաբանություններ է արել Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկին:

Վերջինս Կենտրոնական Ասիայի երկրների նախագահներին ներկայացրել է պատմա-մշակութային իրողությունը. Մոնղոլա-թուրքական ներկայությունից դարեր առաջ իրենց տարածաշրջանը եղել է սկյութների, սարմատների, այլ ցեղային միությունների հայրենիք, իսկ Վլադիմիր Պուտինը հավելել է, որ «դա նաև Սեւծովյան-կասպյան տարածաշրջանին է վերաբերում»,-իսկ Ղազախստանի նախագահ Տոկաևը տեղում հիշել է ռուս բանաստեղծին. «Մենք ասիացի ենք, սկյութ ենք»:

Մեկ այլ՝ Հայաստանի պատմության և մշակույթի, սրահում Պիոտրովսկին բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է Էրեբունի-Երևանի «ծննդյան վկայական»-սեպագիր արձանագրությունը: «Կոմերսանտի» լրագրողի գնահատմամբ՝ դրանից «պարզ դարձավ, թե ում պատմական հայրենիքը որտեղ է գտնվում»: Ռուսաստանի նախագահն ինչո՞ւ է կազմակերպել այդ ճանաչողական միջոցառումը, կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Առայժմ աչքի է զարնում Սանկտ Պետերբուրգ վարչապետ Փաշինյանի այցի շուրջ Հայաստանի ընդդիմադիր շրջանակների արձագանքը, որ եթե ամփոփ ասվի, մոտավորապես այս իմաստն ունի. «Դա մեր Ռուսաստանն է, ի՞նչ գործ ունի նա այնտեղ»: Ստացվում է, որ Ռուսաստանի հետ «ռազմավարական համագործակցությունը վերականգնելու» մասին դատողությունները ոչ թե պետական, այլ նեղ-կուսակցական նպատակ է հետապնդում:

Այսինքն, Ռուսաստանն «իրենցն է», ոչ մի այլ քաղաքական ուժ նրա հետ բնականոն հարաբերություններ չպետք է հաստատի: Ավելի քան երկու տասնամյակ նրանք Հայաստանում իշխանություն են ունեցել, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններից մեր երկիրն առարկայական շահ այդպես էլ չի ստացել, իսկ կորցրածի թվարկումը կարող է էջեր զբաղեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում