News Georgia-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ուր նրան դիմավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Օդանավակայանից նախագահներ Սարկոզին ու Սաակաշվիլին մեկնել են «Ազատության» հրապարակ, ուր տեղական ժամանակով ժամը 17.30-ին պլանավորված է Ֆրանսիայի ու Վրաստանի նախագահների ելույթը։
«Ազատության» հրապարակը պատրաստ է դրան, այնտեղ արդեն հավաքվել են Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք եկել են լսելու Սարկոզիի ու Սաակաշվիլիի ելույթները։
Դրանից հետո Սաակաշվիլին ու Սարկոզին նախագահական նստավայրում տետ-ա-տետ հանդիպում կանցկացնեն։
Սարկոզին հենց այսօր էլ լքելու է Վրաստանը՝ դրանով իսկ ավարտելով իր երկօրյա տարածաշրջանային այցը։









































