Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։
Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։
Նախատեսվում են նաև երկկողմ շփումներ երկրների ղեկավարների միջև։










































