Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Նյութերը հրապարակվում են «Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության ակտի» (Epstein Files Transparency Act) շրջանակում, որը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մոտ մեկ ամիս առաջ։ Արխիվային փաստաթղթերի առաջին փաթեթը Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել է դեկտեմբերի 19-ին։ Առաջիկա շաբաթներին նախատեսվում է հրապարակել գործի հետ կապված տասնյակ հազարավոր ֆայլեր։

Նախարարությունը հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի զգալի մասը՝ ինչպես տեքստերը, այնպես էլ լուսանկարները, խմբագրված են։ Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ միջոցները՝ զոհերին վերաբերող անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն տվյալների մեծ ծավալի պատճառով հնարավոր է, որ որոշ նյութերում ակամայից պահպանված լինեն զգայուն տեղեկություններ։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված փաստաթղթերում էական նոր տվյալներ չեն պարունակվում ազդեցիկ գործարարների կամ քաղաքական գործիչների հետ Էփշտեյնի կապերի վերաբերյալ։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերում հազվադեպ է հիշատակվում, մինչդեռ արխիվում առկա են բազմաթիվ լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ։

Լուսանկարներում, ի թիվս այլոց, երևում են նաև երգիչ Մայքլ Ջեքսոնը, The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

Ջեֆրի Էփշտեյնին մեղադրում էին անչափահաս աղջիկների սեռական շահագործման և նրանց ազդեցիկ անձանց տրամադրելու մեջ։ Նա առաջին անգամ դատապարտվել էր 2008 թվականին՝ մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով՝ դատախազության հետ գործարքի արդյունքում կրելով 13 ամսվա ազատազրկում։ 2019 թվականի հուլիսին Էփշտեյնը կրկին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, սակայն նույն տարվա օգոստոսին ինքնասպան էր եղել Նյու Յորքի բանտախցում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում