Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Երբ Բաքու է գործուղվում Գալուզինը, TRIPP-ի մասին խոսում է Կալուգինը

«Կալուգինի ( TRIPP նախագծին Ռուսաստանի մասնակցության «հիմնավորումների» մասին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի) հայտարարությունը, ըստ ամենայնի, նախանշում է տարածաշրջանում դրամատիկ գործընթացների մեկնարկ: Խոսքը Հայաստանի տարածքի և պարտավորությունների մասին է, բայց այդ հարցն ամենաուղղակի իմաստով շոշափում է Ադրբեջանի, Թուրքիայի և, իհարկե, ամբողջ թուրքական աշխարհի շահերը: Նախագծի իրականացմամբ շահագրգռված են Կենտրոնական Ասիայի երկրները: Չխոսած այն մասին, որ Դոնալդ Թրամփն այն քաղաքական գործիչը, որ լուռ կհանդուրժի, եթե Հայաստանը չկատարի ստանձնած պարտավորությունները, որոնց տակ նա ուղղակի և փոխաբերական իմաստով ստորագրել է նրա առանձնասենյակում»,-գրում է Բաքվի իշխանական minval politika-ն:

Առաջին հայացքից կարելի է տպավորություն ունենալ, թե Ադրբեջանի իշխանությունները «չափազանց մտահոգ են», որ Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել և նույնիսկ «կարող են Հայաստանին օգտակար լինել», բայց ադրբեջանական քարոզչությունը միշտ չէ, որ կարողանում է «ինքնապաշտպանվել»: Բացառություն չէ նաև այս հրապարակումը, որտեղ «փակագծերի մեջ», հղում անելով նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին, ասված է այն, ինչ պաշտոնական Բաքվի տեսակետն է, «երկաթուղու Մեղրիի հատվածն, այո, անցնում է Հայաստանի տարածքով, բայց խորհրդային շրջանում կառավարվել է Ադրբեջանի կողմից»: Ըստ նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի, այդ «իրողության անտեսումը Ալմաթիի Հռչակագրի կոպտագույն խախտում է»:

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի խոսույթն ամբողջովին կառուցված է խորհրդային և ՌԴ հովանու ներքո ձևավորված հետխորհրդային իրողությունների վրա: Այս առումով Ադրբեջանի նախկին արտգործնախարարի կողմից Ալմաթիի Հռչկագրի «կոպիտ խախտման» մասին խոսույթը փաստացի վկայում է, որ Բաքուն և Մոսկվան «երկաթուղու Մեղրիի հատվածի» իրավական կարգավիճակի մասին նույն, կամ շատ մոտ տեսակետն ունեն:

Թրամփի առանձնասենյակում ուղղակի և փոխաբերական իմաստով աշխարհաքաղաքական նշանակության պարտավորություն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ստանձնել՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, «Մեղրիի անցուղու» նկատմամբ նրա անառարկելի իրավազորությունը: Այդ պարտավորությունը Ալիևի «կոկորդին ոսկոր է»: Պարզապես ուշադրություն է հայցում փաստը, որ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը «Թրամփի ուղի» նախագծի նկատմամբ հավակնություններ բացահայտել է Բաքվում ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի երկօրյա այցից ոչ լրիվ մեկ շաբաթ հետո: Իսկ Գալուզինը քննարկումներն ամփոփել է արտաքին քաղաքականության հարցերով Ալիևի օգնական Հաջիևի հետ: Պատահական համընկնո՞ւմ է: Հազիվ թե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում