Դեկտեմբերի 20-ին՝ Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը, հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Մամուլի քարտուղարի խոսքերով` գագաթնաժողովից առաջ տեղի կունենան արտգործնախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերը: Նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Աստանայում՝ 2011թ. օգոստոսի 12-ին, որի ժամանակ քննարկվել են արաբական երկրներում և Աֆղանստանում տեղի ունեցած վերջին զարգացումները:









































