Thursday, 23 07 2026
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters

Նարիշկինը՝ «ընդդեմ» Պուտինի

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ բրիտանական իշխանությունները ձգտում են առգրավել ՌԴ Կենտրոնական բանկի եվրոպական ակտիվները՝ հուսալով, որ այդ դեպքում Միացյալ Նահանգները կկորցնի Ռուսաստանի հետ բանակցություններում հետաքրքրությունը: «Ուկրաինային պատերազմը շարունակելու ֆինանսական միջոցներ մատակարարելուց զատ Լոնդոնը հետապնդում է ևս մի կարևոր նպատակ: Բրիտանացիները հույս ունեն, որ եթե այդ փողերը Վաշինգտոնի բաժին չդառնան, ապա Սպիտակ տունը կկորցնի Մոսկվայի հետ «վնասաբեր գործարք» իրականացնելու հետաքրքրությունը»,- ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունից մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Ռուսաստանի վերաբերյալ չափազանց կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ տնօրեն Մետրեևլին: Նա Մոսկվային մեղադրել է «քաոս արտահանելու» մեջ և վերահաստատել, որ Լոնդոնը «շարունակում է ամուր կանգնած մնալ Ուկրաինայի կողքին»: ՌԴ ԱՀԾ մամուլի հաղորդագրությունը կարելի է համարել Մետրևելիի քննադատության պատասխան, բայց աչքի է զարնում Նարիշկինի հիմնարկի ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմը:

Խոսելով Եվրամիության տարածքում ՌԴ ԿԲ ակտիվները Միացյալ Նահանգներին «բաժին չընկնելու» համար Մեծ Բրիտանիայի ջանքերի մասին, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը փաստորեն բացահայտում է, որ Ուկրաինայի հարցում Սպիտակ տան դիրքորոշումը ոչ միայն իրավական, այլև անգամ քաղաքական հիմնավորում չունի, Վաշինգտոնը միայն շահագրգռված է ավելի քան երկու հարյուր միլիարդ եվրոյի հասնող ռուսաստանյան միջոցների տնօրինությամբ:

Այս «խոստովանությունն», ընդսմին, արվել է մի փուլում, երբ քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը հույս ունի, որ ուկրաինական կարգավորման բոլոր կողմերը «կարող են մոտ ապագայում համաձայնության հասնել»: Այս ֆոնին ՌԴ ԱՀԾ-ն Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային երկրորդ ոչ պակաս էական բացահայտում է արել՝ պնդելով, որ այդ երկրները ԱՄՆ նախագահին «Չինաստանի հետ ռազմավարական մերձեցման հեռանկարով շանտաժի են ենթարկում»: Այս ձևակերպման ենթատեքստից կարելի է հասկանալ, որ Ուկրաինայի հարցում Չինաստանն ամենևին էլ Ռուսաստանի համախոհը չէ, ինչպես սովորաբար ներկայացնում է Կրեմլի քարոզչությունը:

Արդյոք ԱՀԾ տնօրեն Նարիշկինը «դո՞ւրս է եկել» Վլադիմիր Պուտինի վերահսկողությունից և զբաղվում է ինքնագործունեությամբ, թե՞ կատարում է նրա հանձնարարությունը, այն է՝ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի պատասխանատու փուլում «խառնել խաղաքարտերը» և պատերազմը շարունակել մինչև «հաղթական ավարտ»: Նարիշկինի հիմնարկի հայտարարությունը կարևոր է Եվրամիություն-Չինաստան ռազմավարական մերձեցումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերին հակադրելու առումով:

Թերևս արժե այս համատեքստում գնահատել «Թրամփի երթուղու» մասին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի կոշտ հայտարարությունը, որ հաջորդել է Աշխաբադում Պուտին-Փեզեշքիան հանդիպմանը: Դիտարժան է, որ անցյալ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Ռուսաստանին և Իրանին կասկածել է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության գործընթացին «խոչընդոտելու մտադրության» մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում