Thursday, 23 07 2026
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվի պատասխանատուն Ռուսաստանն է

Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական գրեթե ամբողջ ընդդիմությունը հինգ տարուց ավելի է, ինչ ներշնչում են, որ «Նիկոլ Փաշինյանը փչացրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի հետևանքով կորցրել ենք Արցախը և կանգնել թուրքացման սպառնալիքի առջև»: Ցավոք, այս քարոզչությանը տուրք են տալիս նաև հանրային-մտավորական որոշակի շրջանակներ, որ «խիստ մտահոգված են հայ ժողովրդի աննախադեպ հակառուսականությամբ»:

Իրականում հայ ժողովրդի, նրա ազգային Եկեղեցու, հայ ազնվականության վերջին ներկայացուցիչների և մտավորականության հանդեպ Ռուսաստանը միշտ կասկածամիտ է եղել: Խորհրդային տասնակյակներում այդ իրողությունը վկայող բազմաթիվ փաստեր անտեսվել կամ «մեկնաբանվել են» խեղաթյուրված: Բացը չի լրացվել նաև անկախության ավելի քան երեք տասնամյակներին: Այդ է պատճառը, որ մեզանում շատ քչերը գիտեն, որ 1840թ.-ից սկսած, երբ ցարական հրովարտակով լուծարվել է Հայկական մարզը, հայ հոգևոր և աշխարհիկ գրեթե բոլոր գործիչները դրսևորել են հակառուսական կեցվածք:

Այդ պատճառով է Ներսես Աշտարակեցին աքսորվել Բեսարաբիա, հալածվել Խաչատուր Աբովյանը: Ազգային-ազատագրական պայքարի քարոզչության պատճառով է բանտարկության և աքսորի դատապարտվել Միքայել Նալբանդյանը: Եթե մարդիկ գոնե հայ գրականության պատմությանը տեղյակ լինեին, կիմանային, որ ցարական Ռուսաստանում Աբովյանի «Վերք Հայաստանին» միայն մեկ հրատարակություն է ունեցել՝ 1858թ.-ին և գրեթե արգելված էր: Ովքեր կասկածում են, թող Պերճ Պռոշյանի հուշերը կարդան: Նա վկայում է, որ «Վերքը» ձեռքից –ձեռք էր անցնում, երիտասարդներն ընթերցում էին գաղտնի:

Բացառված չէ, որ ցարական Ռուսաստանը Հայկական մարզը լուծարել է Օսմանյան Թուրքիայի պահանջով: Այդ դարաշրջանում Թուրքիայում շուրջ երեք անգամ ավելի հայ էր ապրում, քան Ռուսական կայսրությունում: Բնական է, որ Բարձր դուռը կարող էր Հայկական մարզի գոյությունը սպառնալիք համարել: Բայց փաստ է, որ «Ադրբեջան» անվանումն առաջին անգամ գործածության է դրվել ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրով, որի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ այդ անունով մարզից մարդիկ մեկ տարվա ընթացքում կարող են տեղափոխվել և բնակություն հաստատել Ռուսաստանի հսկողությանն անցած տարածքներում:

Դաշնագրում գործածված է նաև «ժամանակավորապես զբաղեցված Ադրբեջան» ձևակերպումը, որի տակ նկատի է առնված Թավրիզ քաղաքը և շրջական տարածքները, որ ռուսները գրավել էին, բայց Թուրքմենչայի պայմանագրով պարտավորվում էին վերադարձնել «Նորին գերազանցություն Պարսկաստանի Շահին»: Թե ինչո՞ւ են ռուսներն օգտագործել «Ազդրբեջան անվանումով մարզ» արտահայտությունը, կարելի է ենթադրել. Պարսկաստանի հյուսիսային տարածքներն առանձնացնելով՝ ցարական Ռուսաստանը հետապնդել է երբևէ դրանք կայսրությանը կցելու նպատակ:

Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո «Ադրբեջանը միավորելու» երկու փորձ ձեռնարկվել է: Մեկը՝ ցարական, մյուսը խորհրդային իշխանության օրոք: Ցավոք, երկուսին էլ տեղի հայությունը եռանդուն աջակցություն է ցուցաբերել: Պարսկաստանում «դեմոկրատական հեղափոխությունը» նույնիսկ հայ գրականության նյութ է դարձել, Գարեգին Սևունցի «Թեհրան» երկհատոր վեպը «բռնաճնշված ադրբեջանցիների ազգային-ազատագրական պայքարի» մասին է:

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ եթե տագնապելու առիթ կա, ապա այն է, որ երկու տարուց լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը, և մենք չգիտենք, թե այդ իրադարձությունը Մոսկվան ինչպես է նշելու: Բայց չի հետևում, թե Հայաստանի դիվանագիտությունը չպետք է աշխատի, որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարի, որ Պարսկաստանի հետ 1806-1828թթ.. պատերազմում ցարական Ռուսաստանը ոչ թե «օկուպացրել է Ադրբեջանը», ինչպես այդ երկրի սահմանադրությունն է ասում, այլ ժամանակավորապես զբաղեցրել «Ադրբեջան անվանումով մարզը», որտեղից մեկ տարվա ընթացքում զորքերը դուրս է բերել և իրավազորությունը վերապահել «Նորին գերազանցություն Պարսկաստանի Շահին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում