Saturday, 25 07 2026
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

Էրդողանի քրդական ճգնաժամը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երեք պատգամավոր անցյալ ամիս Իմրալի կղզում հանդիպել է «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Օջալանի հետ: Բանակցությունները, երևում է, ավարտվել են անպտուղ: Այդ է վկայում իշխանական Turkiye պարբերականի հրապարակումը, որ հիմք է ընդունել «Ազգայնական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, Թուրքիայի խորհրդարանի պատվիրակները Օջալանին հիշեցրել են, որ նախորդ քննարկումներում «դաշնային կառուցվածքի, ինքնավարության, մշակութային ինքնության հարցեր չեն քննարկվել»:

Հասկացվում է, որ Էրդողանի հռչակած «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրին հետագա աջակցության դիմաց Օջալանը քրդերի համար պետականություն և ազգային-մշակութային ինքնության սահմանադրական երաշխիքներ է պահանջել: «Ազգայնական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ քրդերը զենքը ցած դնելուց հետո «պետք է հանձնվեն արդարադատության մարմիններին, որպեսզի նրանք քննարկեն ներման արժանանալու հնարավորությունը»:

Ինչ վերաբերում է քրդերի ազգային-մշակութային ինքնությանը, ապա թուրք ազգայնականների կարծիքով «Թուրքիայում ոչ ոք խտրականության չի ենթարկվում, յուրաքանչյուր աշխարհ եկած մարդ իր ծնողներից սովորում է մայրենի լեզուն և այն ազատ գործածում ընտանիքում»: Էրդողանի կոալիցիոն գործընկեր կուսակցությունը միաժամանակ պնդում է, որ Թուրքիայի «սահմանադրական-պետական լեզուն թուրքերենն է, որ նաև կրթության և գիտության լեզու է, միավորում է ազգը, ուստի երկրորդ լեզվով կրթությունն անընդունելի է»:

Այս տեսակետը վստահաբար կարելի է համարել պաշտոնական: Էրդողանը փաստացի մերժում է քրդերի ոչ միայն պետականություն ունենալու, այլև ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը: Նրանք կարող են միայն ընտանեկան շրջապատում «ազատորեն» հաղորդակցվել մայրենի լեզվով: Որքանով հասկացվում է, Օջալանը մերժել է Սիրիայի քրդերին դիմելու, նրանց զինաթափվելու կոչ անելու առաջարկությունը:

Թուրքիան հետեւողականորեն ձգտում է հասնել Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարության լուծարմանը, ինքնապաշտպանական ուժերի զինաթափմանը, հանդես է գալիս որպես այդ երկրի տարածքային և քաղաքական ամբողջության երաշխավոր: Այդ հողի վրա Թուրքիան Իսրայելին մեղադրում է Սիրիան «մասնատելու ծրագիր իրականացնելու» մեջ: Օջալանի հետ թուրք պատգամավորների բանակցությունների ձախողումը, մինչդեռ, կարող է քրդական հարցը սրել Թուրքիայի ներքաղաքական կյանքում:

Թուրքական անկախ մամուլը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Իմամօղլուին նախագահի թեկնածու առաջադրելու ստորագրահավաք է անցկացնում, և քսանհինգ միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի արդեն միացել է ակցիային: ԺՀԿ առաջնորդ Օզելը հայտարարել է, որ Իմամօղլուի աջակիցների թվաքանակը կհասնի քսանյոթ միլիոնի, նախագահական վերջին ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկել է ճիշտ նույն թվով ընտրող: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» նաախձեռնությանը, Օջալանի հետ բանակցություններին և Ազգային մեծ ժողովի «եղբայրության հանձնաժողովի» աշխատանքներին չի մասնակցել, բայց Էրդողանի հետ մրցապայքարում, ամենայն հավանականությամբ, կօգտագործի նաև քրդական ճգնաժամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում