Trend–ի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Բաքու: Գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Երկկողմ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց: Բաքվում Նիկոլա Սարկոզին մասնակցելու է Ադրբեջանում ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը։
Բաքվից Ֆրանսիայի նախագահը մեկնելու է Վրաստան։