Այսօր «Գրավենք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներին միացել է նաև Լոս Անջելեսը, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Երթին մասնակցել են ուսանողներ, արհեստակցական միության անդամներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցույցը տեղի է ունեցել Լոս Անջելեսի այն թաղամասում, որտեղ գտնվում են բանկերն ու ֆինանսական կազմակերպությունների գրասենյակները:
Ոստիկանության տեղեկություններով` ակցիան խաղաղ է ընթացել: Անցած շաբաթ ֆինանսական և տնտեսական ներկա իրավիճակից դժգոհ նյույորքցիները բողոքի ակցիաներ էին սկսել, որին հետզհետե սկսել են միանալ նաև մյուս քաղաքները:







































