Գերմանացի քաղաքագետ Հանս Հեննինգ Շրյոդերը, ում համարում են Ռուսաստանի մասնագետ, հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սահմանապահները իրեն թույլ չեն տվել մտնել Ռուսաստան:
Spiegel-ի հաղորդմամբ՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները ասել են քաղաքագետին, որ նա վտանգ է ներկայացնում ՌԴ ավնտանգության համար: Սակայն 62-ամյա Շրյոդերը հայտարարել է, որ իր փաստաթղթերում ոչ մի խնդիր չի եղել, իսկ վիզա նա ստացել է Բեռլինում գտնվող Ռուսաստանի դեսպանությունից:
Քաղաքագետն այս տարի մի քանի անգամ եղել է Ռուսաստանում: Այս անգամ նա պետք է մասնակցեր կոնֆերանսի: Տեղի ունեցած միջադեպով զբաղվում են Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները:









































