Monday, 27 07 2026
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին

Կողմ ենք խաղաղությանը, արդարությանը, կայունությանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել նախագահական պալատում կայացած կաբինետի նիստից հետո։ Իր ելույթում թուրք ղեկավարն անդրադարձել է հրատապ հարցերի լայն շրջանակի։ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի պատմական պատասխանատվության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի C130 ինքնաթիռի կործանում

Էրդողանը, մեկնաբանելով Ադրբեջան-Վրաստան սահմանին C130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանումը, նշել է. «Հետաքննության կողմից հավաքված տվյալների և սև արկղերի վերլուծության արդյունքների հիման վրա կկարողանանք շատ ավելի հստակ հասկանալ այս ողբերգական միջադեպի պատճառները, որը խլեց 20 հայրենակիցների կյանք։ Թափանցիկ կերպով կկիսվենք այս տվյալներով հանրության, մասնավորապես՝ զոհերի հարազատների հետ»։

«Կիպրոսի հարցի լուծումը կախված է երկու պետությունների համակեցությունից»

Կիպրոս կղզում ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝Էրդողանը նշել է, որ եթե հունական կողմը «ցուցաբերի կառուցողական դիրքորոշում, կղզում կարելի է գտնել ինքնիշխան հավասարության և հավասար միջազգային կարգավիճակի սկզբունքների վրա հիմնված արդար և իրատեսական լուծում»։

Համագործակցություն Սիրիայում հակամարտության բոլոր կողմերի հետ

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան վարում է բազմակողմանի քաղաքականություն թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում։

«Մենք կողմ ենք խաղաղությանը, արդարությանը, կայունությանը և ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև համատեղ օգուտին՝ Իրաքից մինչև Սիրիա՝ մեր հարավային սահմանների երկայնքով։ Մենք ձգտում ենք խաղաղության մեջ ապրել մեր բոլոր ընկերների և եղբայրների հետ, որոնց հետ կիսում ենք ընդհանուր պատմություն, ընդհանուր ճակատագիր և ընդհանուր ապագա։ Իրաքից մինչև Սիրիա՝ մեր հարավային սահմանների երկայնքով, մենք կողմ ենք խաղաղությանը, արդարությանը, կայունությանը, ընդհանուր զարգացմանը և համատեղ օգուտին»,- ասել է նա։

Գոհունակություն հայտնելով, որ նոյեմբերի 11-ին կայացած Իրաքի Ներկայացուցիչների պալատի ընտրությունները հարթ և խաղաղ են անցել, Էրդողանը հույս է հայտնել, որ ընտրություններն օգուտ կբերեն Իրաքի ժողովրդին։ Նա շեշտել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Իրաքին։

Էրդողանը նշել է, որ ուրախ է տեսնել Սիրիայի միջազգային հարաբերությունների զարգացման դինամիկան. «Մենք պահպանում ենք մարտի 10-ի համաձայնագրի իրականացման վերաբերյալ ամուր դիրքորոշում, որը, մեր կարծիքով, կամրապնդի հարևան պետության միասնությունը, համախմբվածությունը և ամբողջականությունը։ Թուրքիան պատրաստ է տրամադրել ամեն հնարավոր աջակցություն այս հարցի խաղաղ լուծման համար»։

Էրդողանը նշել է, որ դեկտեմբերի 8-ի հեղափոխության առաջին տարեդարձի նախօրեին ոչ ոք չպետք է կենտրոնանա անցյալի վրա և պետք է փնտրի ապագայի ընդհանուր տեսլականով առաջ շարժվելու ուղիներ։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում էքսպանսիոնիստական ​​նպատակներ հետապնդողների առաջարկներին, ակնարկներին և սադրանքներին չպետք է որևէ կշիռ տրվի։

Գազայի հարցը

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Գազայում Թուրքիայի օգնությամբ ձեռք բերված հրադադարը չափազանց կարևոր է. «Համասը, չնայած Նեթանյահուի կառավարության բոլոր սադրանքներին, կատարում է իր պարտավորությունները։ Մենք տեսնում ենք, որ ամերիկյան վարչակազմը, մասնավորապես պարոն Թրամփը, նույնպես կառուցողական մոտեցում է ցուցաբերում այս հարցում։ Չնայած Իսրայելի կողմից մարդասիրական օգնության տարբեր խափանումներին, մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ մեր օգնությունը Գազա հասցնելու համար»։

Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ Գազայում իրավիճակը վատթարանում է։ Նրա խոսքով՝ առանց Պաղեստինյան պետության ստեղծման անհնար է լիովին հաստատել խաղաղություն, կայունություն և անվտանգություն տարածաշրջանում։

«Քանի դեռ Պաղեստինում շարունակվում է օկուպացիան, քանի դեռ Պաղեստինը տառապում է, քանի դեռ Պաղեստինյան հողերը բռնագրավված են, ես անկեղծորեն ասում եմ, որ տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող անվտանգ լինել։ Մենք մոտենում ենք երկու պետությունների լուծմանը՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա»,- եզրափակել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում