Փհենյանն ունի բարձր հարստացված ուրանի մինչև 2000 կգ պաշարներ:
Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է երկու Կորեաների միավորման գործերի հարավկորեացի նախարար Չոն Դոն Յոնը։
«Սա պետք է անհապաղ դադարեցնել։ Նույնիսկ հենց այս պահին Հյուսիսային Կորեայի չորս շրջաններում ուրանի ցենտրիֆուգներ են աշխատում միջուկային նյութեր կուտակելու համար», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները հիմնվում են հետախուզական տեղեկատվության վրա։
Դրա հետ մեկտեղ միավորման գործերի նախարարն այն կարծիքն է հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսումը կարող է բեկում» լինել երկրի՝ փակուղի մտած միջուկազերծմանն ուղղված ջանքերում։










































