Thursday, 23 07 2026
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը

Ռուբիոն հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման

Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի այն բանին, որ Վաշինգտոնը հրաժարվի խաղաղ կարգավորման միջնորդությունից և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թել Ավիվից Դոհա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

«Եթե նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ինչ-որ կերպ հրաժարվի դրանից (ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից) կամ, գիտեք, պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ և ասի. «Հերիք է», ապա աշխարհում չի մնա ոչ ոք, ով կարող է միջնորդ հանդես գալ», – պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ընդ որում, Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը «չի պատրաստվում հենց այնպես հրաժարվել միջնորդի դերից»։

«Երկրի (Ուկրաինայի) վերականգնման համար մի ամբողջ սերունդ կպահանջվի։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և որ մենք կարողանանք խաղալ մեր դերը դրանում։ Նա աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», – կարծում է Ռուբիոն։

Ռուբիոն նաև նշել է, որ նախագահ Թրամփը կարող է ինչ-որ  պահի հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելն անհնար է, բայց առայժմ ԱՄՆ ղեկավարը ջանքեր է գործադրում հակամարտության դադարեցման համար։

Պետքարտուղարին նաև հարցրել են «Ուկրաինայում կարմիր գծերի» մասին։

«Նա (ԱՄՆ նախագահը) փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ դնի հակամարտությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Եվրոպայում անվտանգության երաշխիքների շուրջ, որովհետև դա անհրաժեշտ կլինի բանակցությունների միջոցով  ցանկացած կարգավորման համար։ Եվ նա կշարունակի փորձել։ Ինչ-որ պահի նախագահը կարող է հանգել այն եզրակացության, որ դա անհնար է։ Նա դեռ չի հասել դրան, բայց կարող է հասնել։ Բայց, գիտեք, նա իրոք պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ: Նա պարզապես ցանկանում է, որ այն ավարտվի», – պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում