Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հաջորդ շաբաթ։ Ինչպես տեղեկանում է USA Today պարբերականից, այս մասին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների պայմանավորվածություն կա։ «Նրանք ցանկանում են խոսել»,- ասել է Թրամփը՝ հրաժարվելով հստակեցնել, թե երբ են տեղի ունենալու բանակցությունները։
Փոխարեն նրա բանագնաց Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ հանդիպումը տեղի կունենա «շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում կամ մոտավոր նման ժամանակահատվածում»։







































