Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԱՍՀ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն  ունեցող  անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։

Ինչպես տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու գերակայությունները։ Նախարարը խոսել է անձնական օգնականի ծառայության շահառուների շրջանակի ընդլայնման և այս ուղղությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին։ Նա նշել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում՝ ծառայությունից այսուհետ հնարավորություն ունի օգտվել հաշմանդամություն ունեցող 215 անձ։

Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման գործընթացում պետության քաղաքականությանը՝ նախարարն ընդգծել է խմբային փոքր տների, ինչպես նաև առաջին պետական անկախ կյանքի կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Նա նշել է, որ կենտրոնի ստեղծմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվել սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ և այլն:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների, դրանց ծախսակազմման և այլնի նպատակով՝ նախատեսվում է իրականացնել հաշմանդամությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի գնահատման հետազոտություն, որի արդյունքները կօգնեն վեր հանել օրենսդրական և գործառնական բացերը, մշակել և իրականացնել առավել արդյունավետ և հասցեական միջոցառումներ, ներդնել ծառայությունների մատուցման կարիքահենք մեխանիզմներ։

Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է ոլորտային բարեփոխումները, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների լավարկման, աջակցող միջոցների ցանկի ընդլայնման և այլնի ուղղությամբ տարվող աշխատանքներին։

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը խոսել է վարորդական իրավունքի վկայականի փոխանակման կամ վերականգնման դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ բժշկական պահանջների վերանայման անհրաժեշտության մասին։

Համալիր ծրագրի մոնիթորինգի և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը և Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման 2024 թվականի արդյունքները։

Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Հնչել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման, վերջիններիս մատուցվող ծառայությունների լավարկման և այլնի վերաբերյալ, որոնց ի պատասխան ոլորտի մասնագետների կողմից տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում