Wednesday, 24 06 2026
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP!  շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Համաժողովը միաժամանակ հանդիսանում էր Impact Hub Global Gathering 2025 համաշխարհային հավաքի գլխավոր միջոցառումը, որն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվեց խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձևավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանության նպատակն է խաչաձև համագործակցության միջոցով խթանել տեղական կայուն զարգացման ջանքերը՝ պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության միջև։

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները և հասարակության ներկայացուցիչները համատեղ ձևավորում են երկարաժամկետ լուծումներ», – նշել է Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։

Ռալֆ Յիրիկյանը հինգ փորձագետներից մեկն էր, ով հանդես եկավ «Հայաստանի շրջանաձև տնտեսության ներուժի բացահայտումը․ տեսակետներ ոլորտից» խորագրով մասնագիտական պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտեց խոշոր ընկերությունների դերը շրջանաձև ստարտափների աջակցման գործում՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են այդ ընկերությունները՝ իրենց գնումների քաղաքականության և մատակարարման շղթայի պատասխանատու կառավարման միջոցով, նպաստել կայուն նորարարությանը։

«Այսօր աշխարհը շարժվում է շրջանաձև տնտեսության ուղղությամբ, և մենք՝ Ucom-ում, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, լիովին գիտակցում ենք, թե որքան կարևոր է այդ փոփոխության մի մաս լինել։ Շրջանաձև տնտեսությունը պարզապես միտում չէ՝ այն ապագայի բիզնես մոդելն է, և մենք հպարտ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք կարող են այս ուղղությամբ իրական փոփոխություն բերել», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր CirculUP! ծրագրից քաղած ամենամեծ դասերից մեկն այն է, որ նույնիսկ փոքր երկրներում համակարգային փոփոխություն հնարավոր է, եթե մենք բաց ենք համագործակցության համար», – հավելել է CirculUP! ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։

Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը համագործակցում են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում, որն այս տարի կենտրոնացած է շրջանաձև տնտեսության լուծումների վրա։ Համաժողովն անցկացվել է Հայաստանում շրջանաձև տնտեսության նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, և Ucom-ը շարունակում է համադրել կորպորատիվ առաջնորդությունն ու ստարտափ նորարարությունը՝ աջակցելով իր կողմից նախաձեռնվող կայուն զարգացման ծրագրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում