Հունիսի 13-ից ի վեր Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 400 բալիստիկ հրթիռ, զոհվել է 24 մարդ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանն իր Telegram ալիքում։
«Գործողության մեկնարկի պահից ի վեր (Իսրայելի դեմ) արձակվել է մոտ 400 բալիստիկ հրթիռ, արձակվել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, գրանցվել է ռազմամթերքի անկման մոտ 40 վայր։ Կորուստները քաղաքացիական բնակչության թվում՝ 24 զոհ, 804 վիրավոր», – գրել է Գենդելմանը։









































